Դպրոցաշինություն՝ սեյսմիկ անվտանգության ծրագրի շրջանակում
Այսօր ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեում տեղի է ունեցել Կոմիտեի նախագահին կից ՀՀ պետական բյուջեի և վարկային միջոցների հաշվին կառուցվող (ուժեղացվող) շենքերի և շինությունների նախագծային աշխատանքների ընթացքը համակարգող հանձնաժողովի հերթական նիստը: Նիստը վարել է Արմեն Ղուլարյանը, մասնակցել են հանձնաձողովի անդամներ ինչպես Կոմիտեի աշխատակազմից, այնպես է՝լ այլ մարմիններից:
Քննարկման հիմնական թեման ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև իրականացվող <<Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում մշակված>> երեք` Գավառի N2, Եղեգնաձորի N1 և Նոր Խարբերդի N2 միջնակարգ դպրոցների նախագծային առաջադրանքների լրամշակված տարբերակներն էին:
Աշխատանքային խմբի անդամները քննարկելով ներկայացված նախագծային առաջադրանքները, որոշ դիտողություններ և առաջարկություններ են ներկայացրել նախագծողներին, որոնք հաշվի առնելով առաջիկայում կլրամշակվեն նախագծերը, կներկայացվեն քննարկման, այնուհետ` փորձաքննության: Տեղեկացնենք, որ վարկային պայմանագրի համաձայն ծրագրի շրջանակներում առաջիկայում կառուցվելիք դպրոցների թիվը 8-ն է:
****
Կարդիականացվեն գնագոյացման սկզբունքները ձևավորող բաղադրիչները
Աշխատանքային խմբի ղեկավար, Կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ղուլարյանի մոտ աշխատանքային խմբի անդամ-ոլորտի պատասխանատուները քննարկել են շինարարության գնագոյացման բաղադրիչների հստակեցման և շուկայական չափորոշիչներով դրանց գնահատման մեխանիզմների մշակման ու ներդրմանն ուղղված հարցեր։
Հանդիպման ավարտին որոշվել է կազմել խմբի աշխատանքային պլան՝ ներառելով շինարարության արժեքը ձևավորող յուրաքանչյուր բաղադրիչի մասով հստակ կատարման ենթակա դրույթներ։

