
Տեղեկատվություն
-
Նորություններ
-
Տեղեկատվության տրամադրում
-
Հայտարարություններ
-
Անձնակազմի կառավարում
-
Գնումներ
2017-21թթ. ընթացքում հանրապետության բոլոր համայնքները կունենան գլխավոր հատակագծեր
2018 թվականին ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի պատվիրատվությամբ նախատեսվում է մշակել ՀՀ Սյունիքի մարզի 8 խոշորացված համայնքների (138 բնակավայր) տարածքները ներառող 8 համակցված տարածական պլանավորման փաստաթուղթ և ՀՀ Արարատի մարզի 95 համայնքների տարածքները ներառող 9 համակցված տարածական պլանավորման փաստաթուղթ:
Ներկայումս ընթանում է նշված փաստաթղթերի գնման գործընթացը:
2017-2021 թվականերին հանրապետության բոլոր համայնքները գլխավոր հատակագծերով ապահովելու նպատակով իրականացվում է միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծերի մշակման ծրագիրը:
Արդեն իսկ 2017 թվականին կոմիտեի պատվիրատվությամբ մշակվել են ՀՀ Տավուշի մարզի 55 համայնքների տարածքները ներառող թվով 6 համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծերը:
