
-
Նորություններ
-
Տեղեկատվության տրամադրում
-
Հայտարարություններ
-
Անձնակազմի կառավարում
-
Գնումներ
Հանրային տարածք. առաջին պայմանը քաղաքացիների ներգրավվածությունն է
Այսօր Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանն ընդունել է ՄԱԶԾ ծրագրի համակարգող Լիլիթ Միդոյանին: Արդեն մեկ տարի ՄԱԶԾ-ն զբաղվում է հանրային տարածքների վերաօգտագործման ծրագրերով և համապատասխան մեխանիզմների մշակմամբ:
Լիլիթ Միդոյանը խոսել է ՄԱԶԾ-ի կողմից մշակված ծրագրի և այն իրականացնելու մասին, միաժամանակ նշել, որ դրա համար կարող է դիտարկվել Մաշտոցի պողոտայի և Գրիգոր Լուսավորիչ փողոցի խաչմերուկում գտնվող ստորգետնյա անցումը:
Խոսվել է նաև տարածքի բնակիչների ներգրավվածությամբ բակային մշակույթի ձևավորման գործընթացի մասին:
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը առաջնահերթ է համարել կյանքի կոչել այն ծրագրերը, որոնք անմիջականորեն ուղղված են բնակիչների կյանքի որակը բարելավելուն՝ հիմնական շեշտը դնելով բազմաբնակարան շենքերի խնդիրներին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև համագործակցության հնարավոր ուղղությունները:
