
-
Նորություններ
-
Տեղեկատվության տրամադրում
-
Հայտարարություններ
-
Անձնակազմի կառավարում
-
Գնումներ
Քաղաքաշինության կոմիտեի թեժ գծով առաջին կիսամյակում ստացվել է մոտ 1500 հեռախոսազանգ
Քաղաքացիներին մտահոգող հարցերին ծանոթանալու և դրանց հնարավորին արագ լուծումներ տալու նպատակով ՀՀ քաղաքաշինության կոմիտեում գործող «Թեժ գծի» հեռախոսահամարն օրվա ընթացքում ստանում է բազմաթիվ հեռախոսազանգեր:
«Թեժ գծի» 011-621-769 հեռախոսահամարով 2018 թվականի առաջին կիսամյակում ստացվել է ավելի քան 1500 հեռախոսազանգ: Բարձրացված հարցերից ավելի քան երկու տասնյակին տրվել են համապատասխան հանձնարարականներ և կատարվել մասնագիտական ուսումնասիրություն:
Բարձրացված հարցերը հիմնականում վերաբերել են ապօրինի կառուցապատման, ինքնակամ քաղաքաշինական գործունեության, լիցենզիաների տրամադրման, կասեցման ինչպես նաև նմանատիպ այլ խնդիրների:
Մեծ հետաքրքրություն են ներկայացնում բնակելի տների օրինակելի նախագծերի կատալոգները, հարցերի մի ստվար հատված վերաբերում է նախագծերից օգտվելու կարգին, կառուցապատման վերաբերյալ հարցերի պարզաբանմանը:
Բարձրացված բոլոր հարցերին, տրվել են պարզաբանումներ կամ ուղղորդվել Կոմիտեի համապատասխան գործառույթ իրականացնող ստորաբաժանում:
