-
Նորություններ
-
Տեղեկատվության տրամադրում
-
Հայտարարություններ
-
Անձնակազմի կառավարում
-
Գնումներ
Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանի անունով WhatsApp հավելվածում բացվել են նոր կեղծ օգտահաշիվներ
WhatsApp հավելվածում Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանի անունով շարունակում են բացվել կեղծ օգտահաշիվներ։ Նունե Պետրոսյանի լուսանկարների օգտագործմամբ նրան չպատկանող հեռախոսահամարներից տարբեր անձանց ուղարկվում են հաղորդագրություններ։ Այնուհետև մեկ այլ՝ Գուրգեն Սիմոնյան անունով կեղծ հաշվից, որը ներկայանում է որպես ԱԱԾ աշխատակից, փորձում են կապ հաստատել տվյալ անձանց հետ։

Խնդրում ենք չարձագանքել նման զանգերին և հաղորդագրություններին, դրանց միջոցով չտրամադրել անձնական տվյալներ ու չսեղմել ուղարկվող հղումները, հնարավորության դեպքում հաշիվն արգելափակել (Block) և նշել որպես խարդախություն/Spam (Report)։
Հիշեցնենք, որ կեղծ օգտահաշիվներ են բացվել նաև Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի, առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանի, տեղակալ Արման Պետրոսյանի, Լիցենզավորման վարչության պետ Նշան Մարտիրոսյանի անուններով։