Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ընդունել է Կառուցապատողների հայկական ասոցիացիայի անդամ «Գրին Ռոք» ընկերության ներկայացուցիչներին
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանն ընդունել է Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանին, ասոցիացիայի անդամ «Գրին Ռոք» ընկերության գործադիր տնօրեն Կատերինա Դանեկինային և կառավարման ու արտաքին կապերի ղեկավար Նարե Հարոյանին։

Կոմիտեի ղեկավարին ներկայացվել է Դիլիջանում քաղաքաշինական ներդրումային ծրագրի իրականացման հայեցակարգը։ Քննարկվել են պետություն-մասնավոր համագործակցության հնարավոր ձևաչափերը։
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը ողջունել է էկոհամակարգեր ձևավորելու «Գրին Ռոք» ընկերության նախաձեռնությունը։ Նա տեղեկացրել է, որ Կառուցապատողների հայկական ասոցիացիայի հետ համատեղ կոմիտեն իրականացնում է ԵՄ նորմերի տեղայնացում, ինչը կնպաստի քաղաքաշինական հետաքրքիր լուծումներով ծրագրերի՝ միջազգային չափանիշներին համապատասխան իրականացմանը Հայաստանում։

«Գրին Ռոք» ընկերության գործադիր տնօրենը ներկայացրել է ընկերության գործունեությունը՝ ներառյալ համայնքային կենտրոնի, Art այգու, հյուրանոցի, համերգասրահի կառուցում՝ նշելով, որ նախագծերը միտված են տարածաշրջանային զարգացմանը և ստեղծում են հանրային տարածքներ, աշխատատեղեր ու երկարաժամկետ հնարավորություններ բնակիչների համար։
