Թեժ գիծ (+374 11) 62-17-69
Տառաչափի տեսակը
Կայքի գույնը
Թեժ գիծ Դիմումների ընթացակարգ

Քաղաքաշինության բաց հարթակ

Հարգելի՛ գործընկեր

Ինչպես խոստացվել էր՝ այսուհետ ոլորտի քաղաքականություն վարող կառույցը՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեն, քաղաքաշինական բաց հարթակ է տրամադրելու ոլորտի խնդիրներով մտահոգ մասնագիտական հանրությանը և քաղաքացիներին:

Այս նպատակով, շաբաթվա յուրաքանչյուր ուրբաթ օր՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի մոտ կազմակերպվելու է քննարկում՝ առկա խնդիրների և դրանց լուծման հնարավոր տարբերակների վերաբերյալ:

Տվյալ շաբաթվա հանդիպմանը մասնակցելու նպատակով անհրաժեշտ է գրանցվել մինչև չորեքշաբթի՝ ներկայացնելով թեմաներ, հիմնախնդիրներ, որոնք կարող եք ուղարկել press@minurban.am էլեկտրոնային հասցեին կամ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ֆեյսբուքյան էջին՝ https://www.facebook.com/qaghshin կամ զանգահարել 011-621-711 հեռախոսահամարով:
Քննարկման թեմա կդառնան ներկայացված արդիական ու իրատեսական առաջարկները` ըստ քաղաքաշինական խնդիրների կարևորության: