Աննա Տեր-Ավետիքյան. Հայաստանի առաջին կին ճարտարապետը
Ի պատիվ Կանանց տոնական միամսյակի՝ մենք հիշում ենք այն, ինչը հաճախ մոռացվում կամ մնում է առանց պատշաճ ուշադրության ՝ կանանց դերը մեր երկրի ճարտարապետության մեջ: Մենք խոսում ենք այն կանանց մասին, ովքեր մեծ նպաստ են ունեցել ճարտարապետության զարգացմանը:
Աննա Տեր-Ավետիքյան. Հայաստանի առաջին կին ճարտարապետը
Աննա Տեր-Ավետիքյանի նախագծերով Երևանում կառուցվել է շուրջ 40 շենք՝ բնակելի տներ, հասարակական շենքեր և դպրոցներ։ Նրա հեղինակությամբ կառուցվել են Երևանի ներկայանալի շենքերից շատերը, որոնք հարազատ դարձած փողոցներում են:Մեզնից շատերը գրեթե ամեն օր են անցնում այս փողոցներով, սակայն քչերը գիտեն, որ այնտեղում գտնվող շենքերը կերտվել են կին ճարտարապետների կողմից:
Ընտանեկան մթնոլորտը և սերը դեպի հարազատ քաղաքը մղեցին երիտասարդ աղջկան 1924 թվականին դպրոցն ավարտելուց հետո ընդունվել Երևանի պետական համալսարանի տեխնիկական ֆակուլտետը:
Երբ Աննա Տեր-Ավետիքյանը որոշեց դառնալ ճարտարապետ՝ կարծում էին, որ դա բացառապես տղամարդկանց մասնագիտություն է: Չէ՛ որ պետք էր կարողանալ լեզու գտնել շինարարների, աշղեկների և քարտաշների հետ, ինչպես նաև օրեր անցկացներ շինհրապարակներում: Պահանջել, որ շենքը կառուցվի այնպես ինչպես, որ տեսնում է հեղինակը և ոչ այնպես, ինչպես ստացվում է վարպետների մոտ, բայց նա անցավ բոլոր դժվարություններով և ավարտելով Երևանի համալրսարանի տեխնիկական ֆակուլտետի ճարտարապետական բաժինը սկսեց աշխատել:
Երիտասարդ, սակայն հասուն և բացառիկ ընդունակությունների տեր Աննա Տեր-Ավետիքյանը ցերեկներն աշխատում էր Նիկողայոս Բունաթյանի մոտ, երեկոները՝ Ալեքսանդր Թամանյանի արվեստանոցում, որտեղ այդ ժամանակ մշակվում էր Պետօպերայի նախագիծը: Այդ ժամանակ նա միակ աղջիկն էր կոլեկտիվում, արվեստանոցի դուռը անընդհատ բաց էին անում, նայում ու ասում. - Վա՜յ, նայե՜ք, աղջիկ:
Ծագումով Աննա Տեր-Ավետիքյանը հին երևանցիների հայտնի տոհմից էր, որի ջանքերով հաճախ նաև միջոցներով, ստեղծվել են Երևանի այժմ ճարտարապետական հուշարձաններ դարձած շենքերից շատերը. Ֆիլարմոնիայի փոքր դահլիճը (նախկինում՝ Արական վարժարան), Համալսարանի հին շենքը (նախկինում Ուսուցչական սեմինարիա), Առաջին հիվանդանոցը Աբովյան փողոցում, Կորյունի փողոցի և Մաշտոցի պողոտայի անկյունում գտնվող կինեմատոգրաֆիստների բնակելի տունը՝ նշանավոր «Պոնչիկանոցը»։
Նյութի տեղեկությունը վերցվել է Անուշ Տեր-Մինասյանի «Աննա Տեր-Ավետիքյան» գրքից



