-
Նորություններ
-
Տեղեկատվության տրամադրում
-
Հայտարարություններ
-
Անձնակազմի կառավարում
-
Գնումներ
Քաղաքաշինության կոմիտեի և ՄԱԶԾ ներկայացուցիչները հստակեցրել են գործակցության ուղղությունները
Քաղաքաշինության կոմիտեում ընդունել են Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներին Կանաչ կլիմայի ֆոնդի ծրագրի ղեկավար Ռուսուդան Տուշուրիի գլխավորությամբ։ Հստակեցվել են առաջիկա համագործակցության ուղղությունները։
Դիտարկվել է էներգաարդյունավետությանն առնչվող ամերիկյան և եվրոպական նորմերի տեղայնացման գործընթացին ՄԱԶԾ աջակցության հնարավորությունը։ Կարևորվել է քաղաքաշինության ոլորտի մասնագետների շարունակական մասնագիտական զարգացման կազմակերպման շրջանակում համագործակցությունը և էներգաարդյունավետության միջոցառումների վերաբերյալ գիտելիքների, կարողությունների զարգացումը:
Քննարկվել է նաև նոր կառուցված հասարակական նշանակության շենքերի էներգետիկ աուդիտ իրականացնելու գաղափարը։ Որոշվել է նախապատրաստել համաձայնագիր՝ կոմիտեի համակարգմամբ մեկնարկած վերակառուցման ծրագրերի շրջանակում էներգաարդյունավետության միջոցառումների համաֆինանսավորման և համագործակցության այլ ուղղությունների նախանշման նպատակով։