-
Նորություններ
-
Տեղեկատվության տրամադրում
-
Հայտարարություններ
-
Անձնակազմի կառավարում
-
Գնումներ
Քաղաքաշինության կոմիտեում հյուրընկալել են Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին
Քաղաքաշինության կոմիտեում հյուրընկալել են Համաշխարհային բանկի աղետների ռիսկի կառավարման մասնագետ Թաֆաձվա Դուբեին, քաղաքաշինության ոլորտի մասնագետներ Էլեն Համիլթոնին և Նորա Միրզոյանին։
Համաշխարհային բանկի և Ասիական զարգացման բանկի համատեղ խորհրդատվական առաքելության շրջանակում քննարկվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը։ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանը տեղեկացրել է, որ ծրագրին դիմելու համար Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ստեղծած հարթակում ապահովվել է կապը դեպի կոմիտեի կայքում հրապարակված բնակելի տների կառուցման օրինակելի նախագծեր։
Համաշխարհային բանկի ներկայացուցիչները, մանրամասն ծանոթանալով ծրագրին, իրենց գոհունակությունն են հայտնել կատարված աշխատանքի համար։ Միաժամանակ տեղեկացրել են, որ նախատեսում են քննարկումներ շահագրգիռ կառույցների հետ։
Օրակարգի հաջորդ հարցը վերաբերել է «Կանաչ ճարտարապետության» սկզբունքով մեթոդական ցուցումների մշակմանը։