-
Նորություններ
-
Տեղեկատվության տրամադրում
-
Հայտարարություններ
-
Անձնակազմի կառավարում
-
Գնումներ
Վարչապետն այցելել է Ջրառատի նորակառույց միջնակարգ դպրոց
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կոտայքի մարզի Ջրառատ բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոց: Վարչապետին ուղեկցել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը:
Վարչապետը շրջել է դպրոցով, ծանոթացել աշակերտների համար ստեղծված պայմաններին:
Քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ իրականացվող դպրոցի շինարարական աշխատանքները մեկնարկել են 2020թ. նոյեմբերին, շենքը շահագործման կհանձնվի առաջիկա օրերին: Ծրագրի ընդհանուր արժեքը գրեթե 752 մլն դրամ է:
Ծրագրի շրջանակում իրականացվել է նաև արևային ֆոտովոլտային կայանի տեղադրում, ցանկապատում, բարեկարգում, խաղահրապարակի կառուցում և կահավորում:
Մանրամասները՝ https://www.primeminister.am/hy/domestic-visits/item/2023/12/02/Nikol-Pashinyan-visited-Kotayk-marz-school/