News

Հանրային ծառայողներին բնակարաններով ապահովման հերթական ծրագրից օգտվել ցանկացողների դիմումների հավաքագրումն արդեն մեկնարկել է:

Քաղաքաշինության կոմիտեում մարտի 13-ին հյուրընկալել են գործարար Օկտավիո Մուտեմբային՝ Մոզամբիկի Հանրապետությունից։ Լինելով «Ավտոգազ» և «Իմոբիլիարա իմպերիալ» ընկերությունների գլխավոր տնօրենը՝ նա ցանկություն է հայտնել ծանոթանալու Հայաստանի շինարարության ոլորտին և քաղաքաշինական գործընթացների կազմակերպմանը՝ նախանշելու համար համագործակցության ուղիները։

Ֆրանսիայի կառավարության հրավերով հայաստանյան պատվիրակության կազմում Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը Փարիզում մասնակցել է «Շենքերի և կլիմայի գլոբալ ֆորումին»։

Քաղաքաշինության կոմիտեում հյուրընկալել են իրանական առևտրատնտեսական ոլորտի մի խումբ ընկերությունների ներկայացուցիչներին։ Քննարկվել են քաղաքաշինության բնագավառում հայ-իրանական համագործակցության հեռանկարները։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանը մարտի 6-ին ընդունել է իրանական «BLUE&P Group» ընկերության ներկայացուցիչներին։ Քննարկվել են քաղաքաշինության ոլորտում համագործակցության ուղիներն ու ներդրումային հնարավոր ծրագրերը

Կառուցապատման թույլտվությունների ստացման ողջ գործընթացը հանրապետության 4 մարզում 2024թ․ մայիսի 1-ից կիրականացվի բացառապես էլեկտրոնային եղանակով։ Կառավարությունը փետրվարի 29-ի նիստում հաստատել է