News

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանն Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի հրավերով այսօր ներկա է գտնվել Դեղձուտ բնակավայրում կոմիտեի պատվիրատվությամբ կառուցված դպրոցի բացման և Սեպտեմբերի 1-ին նվիրված արարողությանը: Տոնական միջոցառմանը մասնակցել են Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը,

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Ղուլարյանը ներկա է գտնվել համալսարանի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությանը, որը կազմակերպվել էր Գառնիի տաճարի բակում:

Նախագծողների համար «Մայր օրենք» հանդիսացող «Երկրաշարժադիմացկուն շինարարություն» նորմերի մշակման նախաձեռնող, ԳԱԱ ակադեմիկոս Էդուարդ Խաչիյանը նշում է ծննդյան 90-ամյակը:

Քաղաքաշինության կոմիտեում տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը:

Շինարարի օրվա առթիվ Քաղաքաշինության կոմիտեն և Հայաստանի շինարների միությունը համատեղ օգոստոսի 11-ին կազմակերպել են միջոցառում, որին ներկա են գտնվել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, օրենսդիր և գործադիր մարմինների պաշտոնյաներ, շինարարության ոլորտի ներկայացուցիչներ:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը և Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը համատեղ շրջայց են կատարել կոմիտեի պատվիրատվությամբ մարզում կառուցվող միջնակարգ դպրոցների շինհրապարակներում։