-
Նորություններ
-
Տեղեկատվության տրամադրում
-
Հայտարարություններ
-
Անձնակազմի կառավարում
-
Գնումներ
Վարչապետն այցելել է Քաղաքաշինության կոմիտեի համակարգմամբ կառուցված մարզադահլիճ և մանկապարտեզ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Ս. Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոց, որտեղ Քաղաքաշինության կոմիտեի համակարգմամբ կառուցվել է նոր մարզադահլիճ։
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը տեղեկացրել է, որ ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 314 մլն դրամ։ Վարչապետը շրջել է մարզադահլիճում, ծանոթացել իրականացված աշխատանքներին և ստեղծված պայմաններին:
Վարչապետն այցելել է նաև Արմավիրի մարզում Քաղաքաշինության կոմիտեի համակարգմամբ կառուցված Փշատավան բնակավայրի նորակառույց մսուր-մանկապարտեզ: Նախակրթարանում շրջայցի ընթացքում կոմիտեի նախագահը ներկայացրել է երեխաների համար ստեղծված պայմանները:
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 744 մլն դրամ։ Միաձույլ երկաթբետոնե մոդուլային մանկապարտեզը նախատեսված է 144 երեխայի համար:
Լուսանկարներ ՝ https://www.minurban.am/hy/photos/photos/Varchapet_ayc_Pshatavan