-
Նորություններ
-
Տեղեկատվության տրամադրում
-
Հայտարարություններ
-
Անձնակազմի կառավարում
-
Գնումներ
Արարատի մարզում վարչապետին ներկայացվել են իրականացվող ծրագրերը
Արարատի մարզ կատարած այցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Արալեզ բնակավայրի նորակառույց մանկապարտեզում ստեղծված պայմաններին: Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը հայտնել է, որ ծրագրի արժեքը կազմում 882 մլն դրամ: Նորակառույց մանկապարտեզը նախատեսված է 144 երեխայի համար:
Վարչապետին ներկայացվել է նաև Արտաշատի բժշկական կենտրոնի վերակառուցման աշխատանքների ընթացքը: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 306 մլն դրամ: Արդյունքում Արտաշատի պոլիկլինիկան կունենա վերակառուցված և սեյսմազինվածությունը բարձրացված շենք: Շինարարական աշխատանքները սկսվել են 2023թ., այժմ ընթացքի մեջ են ամրացման աշխատանքները։
Կառավարության ղեկավարը ծանոթացել է նաև Մասիսի նորակառույց N 5 ավագ դպրոցում ստեղծված պայմաններին: Ծրագիրն իրականացվել է ՀՀ պետական բյուջեի միջոցներով, արժեքը 795 մլն դրամ է: Մասիսի ավագ դպրոցը նախատեսված է 288 աշակերտի համար:
Մանրամասները՝ https://www.primeminister.am/hy/press-release/item/2024/08/21/Nikol-Pashinyan-visit-to-Ararat-region-/