-
Նորություններ
-
Տեղեկատվության տրամադրում
-
Հայտարարություններ
-
Անձնակազմի կառավարում
-
Գնումներ
Աշխատանքային քննարկում՝ ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովում
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը և նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը նոյեմբերի 27-ին մասնակցել են աշխատանքային քննարկման, որը նախաձեռնվել էր ՀՀ Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանի կողմից:
Դիտարկվել է Քաղաքաշինության կոմիտեի համակարգմամբ ՀՀ մարզերի և համայնքների համար միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման ընթացքը: Կոմիտեի պատասխանատուները տեղեկացրել են, որ հանրապետության 8 մարզերի համայնքներն արդեն ունեն քաղաքաշինական ծրագրային փաստաթղթեր, իսկ Լոռու և Կոտայքի մարզերի համար դրանք մշակվում են: Փաստաթղթերը կանոնակարգում են բնակավայրերի հեռանկարային զարգացման ու քաղաքաշինական գործունեության հետ կապված հարցերը:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Լճաշեն-Սևանի թերակղզի հատվածում ճեմուղու կառուցման, հարակից տարածքների բարեկարգման նախագծի ու կանոնադրության մշակման աշխատանքներին: Ներկայացվել են ավարտական փուլում կանոնակարգման ենթակա հարցերը: