Իրազեկման հանդիպումներ՝ հավաստագրման և լիցենզավորման գործընթացների վերաբերյալ
Քաղաքաշինության կոմիտեն շարունակում է կազմակերպել իրազեկման հանդիպումներ՝ քաղաքաշինության բնագավառի մասնագետներին և կազմակերպություններին ներկայացնելու urban.e-gov.am հարթակում հավաստագրման և լիցենզավորման գործընթացները։
Օգոստոսին խորհրդատվական հանդիպումներն անցկացվելու են յուրաքանչյուր չորեքշաբթի՝ ժամը 16։00-ին, Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում։ Մասնակցելու և հանդիպումների օրերին ծանոթանալու համար անհրաժեշտ է առցանց հերթագրվել urban.e-gov.am հարթակում ստեղծված առանձին բաժնում:
Կոմիտեի և հարթակը սպասարկող մասնագետները կպատասխանեն գործընթացների վերաբերյալ բոլոր հարցերին։
Հիշեցնենք, որ մինչև 2024թ․ սեպտեմբերի 17-ը քաղաքաշինության բնագավառի մասնագետները պետք է դիմեն հավաստագրման, իսկ գործող կազմակերպությունները՝ լիցենզիան դասակարգելու համար, այլապես վերջնաժամկետից հետո այն կդադարի գործել։
Տեխնիկական օժանդակության հարցերով կարող եք զանգահարել «Վի Իքս Սոֆթ» ՍՊԸ՝ 010-58-59-80 կամ 0-8000-2020 հեռախոսահամարներով, իսկ բովանդակային հարցերով՝ կոմիտեի լիցենզավորման վարչություն՝ 011 621 761, 011 621 763, 011 621 766, 011 621 812 և 011 621 730 հեռախոսահամարներով։
Գործընթացի վերաբերյալ օրենսդրական կարգավորումներին կարող եք ծանոթանալ ստորև․
Անցումային կարգ
https://www.minurban.am/storage/Laws/minres%20new/15%D5%86.pdf
Օրենսդրական փոփոխություններ
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=177610
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=171796
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=171791
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=171792
Որոշումներ՝
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=186529
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=191494
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=183384
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=182906
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=190591
Ռիսկայնության աստիճանների նկարագրություն
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=181050 (4-րդ գլուխ և N4 հավելված)