Տեղեկատվություն
-
Նորություններ
-
Տեղեկատվության տրամադրում
-
Հայտարարություններ
-
Անձնակազմի կառավարում
-
Գնումներ
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի հերթական նիստը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի գլխավորությամբ գիտատեխնիկական խորհրդի հերթական նիստը։
Քաղաքաշինության ոլորտի օրակարգային հարցերից դիտարկվել է «Երկրաշարժադիմացկուն շինարարություն. նախագծման նորմեր» շինարարական նորմերում շրջանակակապային համակարգերի կիրառման պահանջների վերանայման առաջարկը։
Խորհրդի քննարկմանն է ներկայացվել բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման նախագծման թույլտվության փոփոխության վերաբերյալ հարցը։
Ուսումնասիրվել է նաև հակահրդեհային անվտանգության նորմերի պահանջների ապահովումը բազմաֆունկցիոնալ բնակարանային համալիրների, խոշոր առևտրային կենտրոնի, ինժեներա-տեխնոլոգիական կենտրոնի և հյուրանոցային համալիրի կառուցապատման ներդրումային մի քանի ծրագրերի պարագայում։