«Մարդակենտրոն խելացի քաղաքների միջազգային ուղեցույցի» մշակման վերաբերյալ փորձագիտական խորհրդակցություն Բրատիսլավայում
Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը Բրատիսլավայում մասնակցել է «Մարդակենտրոն խելացի քաղաքների միջազգային ուղեցույցի» մշակման վերաբերյալ փորձագիտական խորհրդակցությանը։ ՄԱԿ-ի Մարդկային բնակավայրերի ծրագրի կողմից Սլովակիայի Հանրապետությունում կազմակերպված միջոցառմանը մասնակցել են ՄԱԿ-ի անդամ պետություններ 30-ից ավել փորձագետներ։
Քաղաքային բնակավայրերում բնակչության թվի ավելացումը հաշվի առնելով՝ առաջնային է դիտարկվել քաղաքներում թվային համակարգերի ներդրումը, արհեստական բանականության կիրառումը և խելացի քաղաքների միասնական քաղաքականության մշակումը։ Այդ շրջանակում ընդգծվել է «Մարդակենտրոն խելացի քաղաքների միջազգային ուղեցույցի» մշակման կարևորությունը։ Ներկայացվել է ուղեցույցի նախագիծը, քննարկվել են հիմնական սկզբունքները, և փորձագետները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկությունները փաստաթղթի լրամշակման նպատակով։
Նունե Պետրոսյանը ներկայացրել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի գործունեության հիմնական ուղղությունները, խելացի քաղաքների մշակման ուղղությամբ իրականացվող աշխատանքներն ու համագործակցության հնարավորությունները։
Փորձագետները կարևորել են փոխադարձ աջակցության տրամադրումը, լավագույն փորձի փոխանցումը՝ մարդակենտրոն խելացի քաղաքներ կառուցելու նպատակով։