Հանդիպում KFW բանկի և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության ներկայացուցիչների հետ
ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռուզան Ալավերդյանը նախարարության պատասխանատու աշխատակիցների հետ աշխատանքային հանդիպում է ունեցել գերմանական KFW բանկի «Վերականգնման վարկերի բանկ»երի խմբի Հարավային Կովկասի
տարածքային գրասենյակի ղեկավար Լարս Օյրմանի և Տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարություն, Հարավային Կովկասի հարցերով պատասխանատու Կլաուս Թանցբերգերի, զարգացման և համագործակցության ծրագրերի ղեկավար Կատարինա Դերքորնի
հետ: Նշենք, որ օրեր առաջ KFW բանկի պատասխանատուները հանդիպել էին նախարարության պատասխանատուների հետ` ձեռք բերելով ոլորտային նախնական պայմանավորվածություն:
Փոխնախարար Ռ. Ալավերդյանը ողջունելով հյուրերին նշել է,- «Քաղաքաշինության նախարարությունը բարձր է գնահատում գերմանական կողմի հետ համագործակցությունը, մեծապես հետաքրքրված է առաջարկվող` դպրոցական շենքերի էներգախնայողության-վերանորոգման ծրագրով: Հույս ունենք առաջիկայում ընդլայնել համագործակցության ոլորտները»:
Տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարություն, Հարավային Կովկասի հարցերով պատասխանատու Կլաուս Թանցբերգերը տեղեկացրել է, որ սեպտեմբերի կեսին Գերմանիայում կայանալու է միջկառավարական խորհրդի նիստ և այս հանդիպման նպատակն է հստակեցնել քննարկվող հարցերի շրջանակը:
Պարոն Լարս Օյրմանը նաև տեղեկացրել է, որ Հայաստանում դպրոցների էներգախնայողության ծրագրերի ներդրման նպատակով հաջորդ շաբաթ Հայաստան կժամանեն Գերմանական փորձագետ-խորհրդատուներ, որոնք ուսումնասիրություններ կիրականացնեն հայաստանյան դպրոցնեում և կձևավորվեն էներգախնայողության միջոցառումների ծրագիր: Մասնագետների այցի նպատակն է լինելու բանակցությունների միջոցով հիմք ստեղծել համաձայնագրի ստորագրման համար:
Տիկին Ալավերդյանն անդրադարձ կատարելով էներգախնայողության և շինարարական աշխատանքների համատեղ իրականացման խնդրին, Հայաստանում դպրոցների սեյսմիկ պահանջների և վթարայնության առանձնահատություններին` նշեց, որ ծրագրի իրագործման համար ընտրության ժամանակ պետք է ուշադրություն դարձնել այնպիսի դպրոցների, որոնք համապատասխանում են սեյսմիկ պահանջներին:
Հանդիպման ավարտին ծրագրի արդյունավետ իրագործման նպատակով պայմանավորվածություն ձեռք բերվեց Հայաստան ժամանող փորձագետների հետ տեխնիկական հարցերի քննարկման վերաբերյալ: