-
Նորություններ
-
Տեղեկատվության տրամադրում
-
Հայտարարություններ
-
Անձնակազմի կառավարում
-
Գնումներ
Հանրային մասնակցություն` տարածական պլանավորման ոլորտում
ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռուզան Ալավերդյանը մասնակցել է Հունաստանի Նաֆպլիոն քաղաքում կայացած` Եվրոպայի Խորհրդի անդամ պետությունների տարածական պլանավորման համար պատասխանատու նախարարների 16-րդ կոնֆերանսին (CEMAT) և Ավագ պաշտոնյաների կոմիտեի (CEMAT-CSO) 97-րդ նիստին:
Կոնֆերանսի թեման տարածական պլանավորման բնագավառում եվրոպական լավագույն փորձի ուսումնասիրությունն ու տեղայնացումն էր, այս ոլորտում հանրային մասնակցության դերն ու նշանակությունը:
Կոնֆերանսի մասնակիցներն աչքի առաջ ունենալով նաև սեփական երկրների փորձը, բանաձևումներում համակարծիք են եղել` տարածական զարգացման քաղաքականությունը էական դերակատարություն ունի հասարակության կենսական շահերի, մասնավորապես` բնակության տեղի ընտրության, բիզնես հիմնելու, տարածքում կոմունալ և հանրային ծառայությունների բաշխվածության և դրանց մատչելիության առումով: Ուստի այդ քաղաքականությունը պետք է լինի թափանցիկ, արձագանքող և արդյունավետ` ապահովելով հանրային մասնակցություն և արձագանքելով տնտեսական, մշակութային, սոցիալական և բնապահպանական մարտահրավերներին: