
-
Նորություններ
-
Տեղեկատվության տրամադրում
-
Հայտարարություններ
-
Անձնակազմի կառավարում
-
Գնումներ
Պետությունը կհիմնանորոգի և կկառուցի 48 կրթական և 5 մարզական օբյեկտ
Սկզբնաղբյուր http://emedia.am/?p=63596/petutyuny+khimnanorogi+ev+kkaruci+48+krtakan+ev+5+marzakan+obyekt
23.08. 2014, emedia.am
ՀՀ քաղաքաշինության նախարարության նախաձեռնությամբ նախատեսվում է իրականացնել 48 կրթական և 5 մարզական օբյեկտների վերակառուցման, հիմնանորոգման և կառուցման աշխատաքներ:
Ինչպես «Արմենպրես»-ին
տեղեկացրին ՀՀ քաղաքաշինության նախարարությունից, Կրթական օբյեկտների հիմնանորոգում ծրագրով կնորոգվի 24 դպրոց և մեկ քոլեջ: Կրթական օբյեկտների շինարարություն ծրագրով՝ 6 դպրոց, մեկ մանկապարտեզ, մեկ ինստիտուտ և մեկ մարզադպրոց: Այլ ծրագրերով կհիմնանորոգվեն վեց ավագ դպրոցներ, յոթ արհեստագործական ուսումնարաններ, ինչպես նաև մեկ քոլեջ: Կնորոգվի մեկ մարզադպրոց, և կկառուցվեն չորս այլ մարզադպրոցներ: Աշխատանքները կիրականացվեն 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին:
Այս տարվա սեպտեմբերի 1-ին շահագործման կհանձնվեն Երևանի պետական տեխնոլոգիական քոլեջըը, Արմավիրի մարզի Ալաշկերտ, Արարատի մարզի Վարդաշեն, Արագածոտնի Վարդենիս, Շիրակի Մեծ Մանթաշ գյուղերի դպրոցները և «Տորք Անգեղ» մարզական միության շենքը:
