Հաստատվել է պետական ծառայողների կողմից երրորդ փուլի բնակարանների ձեռքբերման համար նախատեսված դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետը
ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանի հրամանով 2017 թվականի մարտի 17-ը սահմանվել է Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի N 6 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարան ձեռք բերելու ցանկություն ունեցող պետական ծառայողների կողմից ներկայացվող դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետ:
Հրամանով դիմում-հայտերի ներկայացման վերջնաժամկետ է սահմանվել սույն թվականի մարտի 17-ը, իսկ գերատեսչական տեղեկանքների ներկայացման վերջնաժամկետն է` մարտի 24-ը:
Դիմում-հայտերի, ինչպես նաև գերատեսչական տեղեկանքի ձևերին հնարավոր է ծանոթանալ այցելելով հետևյալ հղումով` https://minurban.am/storage/Bnakaranayin tsragrer/Pettsarayogh/Scan 05-N.pdf
Տեղեկացնենք, որ ՀՀ կառավարության 2016 թվականի նոյեմբերի 18-ի N 1209-Ն որոշմամբ հաստատվել է պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի N 6 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարանների վաճառքի կարգը ():
Կառավարության վերոնշյալ որոշմամբ` ծրագրի շրջանակներում կառուցվող շենքերից բնակարանների բաշխման ու վաճառքի աշխատանքները Հայաստանի Հանրապետության անունից կազմակերպում և ղեկավարում է ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեն:
Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի սպասարկումն իրականացվելու է <<Արդշինբանկ>> ՓԲԸ-ի հետևյալ մասնաճյուղերի միջոցով.
1. Արաբկիր - Կոմիտասի 41, աշխատանքային ժամերը` երկուշաբթի-ուրբաթ` 09:15-16:45, շաբաթ` 10:00-14:00
2. Կասկադ - Թամանյան 1 տարածք 70, Երկուշաբթի-ուրբաթ` 09:15-16:45
շաբաթ-կիրակի` 11:15-19:45
3. Կենտրոն - Պուշկինի 21/1 Երկուշաբթի-ուրբաթ` 09:15-16:45
4. Կոմիտաս - Կոմիտասի 30, Երկուշաբթի-ուրբաթ` 09:15-16:45
5. ՀՍՎ (գլխամաս) - Գր. Լուսավորչի 13 Երկուշաբթի-ուրբաթ` 09:15-16:45
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 011-621-776 կամ 011-621-711 հեռախոսահամարներով: