Տեղեկատվություն
-
Նորություններ
-
Տեղեկատվության տրամադրում
-
Հայտարարություններ
-
Անձնակազմի կառավարում
-
Գնումներ
Քաղաքացիների ընդունելություն Քաղաքաշինության կոմիտեում
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը կոմիտեում հյուրընկալել է ընդունելության համար գրանցված քաղաքացիներին։

Կոմիտեի ղեկավարը, տեղակալը, խորհրդականը և պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչները լսել են քաղաքացիների հարցերը, որոնք վերաբերել են կառուցապատման նախագծերին և բնակարանային ապահովմանը։

Կոմիտեի նախագահը կարևորել է կառուցապատման ծրագրերի իրագործման ժամանակ հարակից տարածքների սեփականատերերի իրավունքների պաշտպանությունը։ Առաջարկվել են հարցի լուծման տարբերակներ` քննարկելով նաև համակարգային մոտեցում ցուցաբերելու հնարավորությունը։

Կոմիտեի մասնագետներին հանձնարարվել է քաղաքացիներին պարզաբանել քաղաքաշինական գործող ընթացակարգերը։


