-
Նորություններ
-
Տեղեկատվության տրամադրում
-
Հայտարարություններ
-
Անձնակազմի կառավարում
-
Գնումներ
Քաղաքացիների ընդունելություններ՝ Քաղաքաշինության կոմիտեում
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը շարունակում է պարբերաբար ընդունել քաղաքաշինական հարցերի պարզաբանման համար դիմող քաղաքացիներին։
Կոմիտեի ղեկավարը, խորհրդականը և պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչները լսել են ընդունելություններին ներկայացած քաղաքացիների հարցերը՝ կապված մի դեպքում՝ իրենց պատկանող հողակտորում տուն կառուցելու հետ, մյուս դեպքում՝ բնակարանային ապահովման հարցի պարզաբանման հետ։ Կոմիտեի մասնագետները ներկայացրել են օրենսդրության շրջանակում հնարավոր լուծումները, ընթացակարգերը, պարզաբանել գործող «Քաղաքաշինություն. քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» շինարարական նորմերով սահմանված պահանջները։ Քննարկվել են քաղաքացիների փաստաթղթերն ուսումնասիրելու և նրանց օժանդակելու հնարավոր տարբերակները։
Եղիազար Վարդանյանը կարևորել է նման հանդիպումները՝ յուրաքանչյուր իրավիճակի վերաբերյալ ամբողջական պատկերացում կազմելու և քաղաքացիներին մտահոգող հարցեր շրջանակը հստակեցնելու առումով՝ վստահեցնելով, որ կոմիտեն իր իրավասությունների շրջանակում պատրաստ է աջակցել խնդիրների լուծմանն ու պարզաբանմանը։