-
Նորություններ
-
Տեղեկատվության տրամադրում
-
Հայտարարություններ
-
Անձնակազմի կառավարում
-
Գնումներ
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շրջայց է կատարել Արարատի մարզի առողջապահական հաստատությունների շինհրապարակներում
Առողջապահական հաստատությունների շինարարական աշխատանքների ընթացքի վերահսկողության նպատակով Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը կոմիտեի ներկայացուցիչների հետ միասին շրջայց է կատարել Արարատի մարզի շինհրապարակներում: Կոմիտեի պատասխանատուները հետևել են Մասիսի բժշկական կենտրոնի կառուցման և Արտաշատի պոլիկլինիկայի վերակառուցման ծրագրերի շինարարական աշխատանքների ընթացքին, կատարել համապատասխան դիտողություններ և առաջարկություններ։
Կոմիտեի ղեկավարն ընդգծել է, որ շինարարական ծրագրերը պետք է իրագործվեն բարձր որակով և համայնքների բնակիչների համար բարեկարգ պայմաններ ապահովելու պատասխանատվության գիտակցմամբ։
Հաջորդող օրերին կոմիտեում խորհրդակցություններ են անցկացվել ծրագրերում ընդգրկված կազմակերպությունների և ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչների հետ։