Քաղաքաշինության կոմիտեի նախագահը ներկայացրել է քաղաքաշինության ոլորտի բարեփոխումները կառավարություն-գործարար համայնք ձևաչափով անցկացված աշխատաժողովին
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը Դիլիջանում մասնակցել է «Հայաստանի տնտեսական մրցունակության բարձրացումը քաղաքականությունների և վարչարարության բարելավման միջոցով» խորագրով գործարար աշխատաժողովին:
Կառավարություն-գործարար համայնք ձևաչափով անցկացված աշխատաժողովի շրջանակում կոմիտեի նախագահը մասնակցել է «Արդյունավետ վարչարարությունը՝ որպես տնտեսական միջավայրի որոշիչ գործոն» թեմայով պանելային քննարկմանը՝ ներկայացնելով քաղաքաշինության ոլորտում նախատեսվող բարեփոխումները և ընթացակարգերի պարզեցմանն ուղղված քայլերը։
Այնուհետև աշխատաժողովի մասնակիցները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ եղել են Կիրանցի հիմնական դպրոցում, որը կառուցվել է Կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում Քաղաքաշինության կոմիտեի համակարգմամբ։
Աշխատաժողովը կազմակերպվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ՝ նպատակ ունենալով լայն ընդգրկմամբ, բաց և արդյունավետ քննարկումների միջոցով բացահայտել տնտեսական գործունեության և ներդրումային միջավայրի խնդիրները, ի հայտ բերել զարգացման նոր հնարավորություններ, բարձրացնել կառավարման արդյունավետությունը, ինչպես նաև հստակեցնել բարեփոխումների առաջնահերթությունները՝ համատեղ որոշումների կայացման համար:
Ավելին՝ https://www.primeminister.am/hy/press-release/item/2025/04/18/Nikol-Pashinyan-Business-Workshop/
և https://www.primeminister.am/hy/press-release/item/2025/04/18/Nikol-Pashinyan-visiting-Kirants/