-
Նորություններ
-
Տեղեկատվության տրամադրում
-
Հայտարարություններ
-
Անձնակազմի կառավարում
-
Գնումներ
Քաղաքաշինության կոմիտեում ընդունել են Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը
Քաղաքաշինության կոմիտեում հյուրընկալել են Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը՝ ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտի գլխավորությամբ։
Քննարկվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը։ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանը տեղեկացրել է, որ ծրագրի շրջանակում կոմիտեի կայքում հրապարկվել են բնակելի տների նախագծեր, որոնք անցել են փորձաքննություն և համաձայնեցված են կոմիտեի հետ։ Դրանք ինչպես ավանդական կոնստրուկցիաներով, այնպես էլ արագ կառուցվող տների նախագծեր են՝ 40-120 քմ մակերեսով։
ԱԶԲ ներկայացուցիչները կարևորել են դիմումատուների համար ստեղծված ընտրության հնարավորությունները, միաժամանակ հետաքրքրվել նախագծի ընտրությունից մինչև շինարարության իրականացում գործող ընթացակարգերից։
Ընդգծվել է նաև, որ նախագծերը համապատասխանում են երկրաշարժադիմացկունության, էներգաարդյունավետության և այլ նորմերին։
ԱԶԲ գործընկերները պատրաստակամություն են հայտնել շարունակելու քննարկումներն առաջիկայում Հայաստան ժամանող ԱԶԲ պատվիրակության հետ։