Տեղեկատվություն
-
Նորություններ
-
Տեղեկատվության տրամադրում
-
Հայտարարություններ
-
Անձնակազմի կառավարում
-
Գնումներ
Քաղաքաշինության կոմիտեում ընդունել են Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը
Քաղաքաշինության կոմիտեում հյուրընկալել են Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչներին։ Քննարկվել են «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի» շրջանակում նախատեսվող նախաձեռնությունները։ Անդրադարձ է կատարվել սեյսմիկ անվտանգության, աղետների ռիսկերի կառավարման շրջանակում իրագործվող ծրագրերում Կոմիտեի մասնակցության վերաբերյալ մի շարք հարցերի։
Կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել ԱԶԲ ներկայացուցիչներին սեյսմիկ անվտանգությանն առնչվող տարբեր ուղղվածության աշխատանքներում սերտ համագործակցության համար։ Նա ներկայացրել է կոմիտեի առաջիկա ծրագրերը, և քննարկվել են համատեղ նախաձեռնությունների իրագործման հնարավորությունները։