-
Նորություններ
-
Տեղեկատվության տրամադրում
-
Հայտարարություններ
-
Անձնակազմի կառավարում
-
Գնումներ
Քաղաքաշինության կոմիտեի նախագահին կից ձևավորված հասարակական խորհրդի կազմի համալրումը շարունակվում է
Ձևավորվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահին կից հասարակական խորհուրդ, որի կազմը հաստատվել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2025 թվականի դեկտեմբերի 18-ի 224-Ա հրամանով։ Խորհրդի կազմը համալրելու նպատակով Քաղաքաշինության կոմիտեն շարունակելու է ընդունել նոր հայտեր։
Անդամակցության հայտը և անհրաժեշտ փաստաթղթերն անհրաժեշտ է ուղարկել info@minurban.am էլ. հասցեին մինչև 2026 թվականի հունվարի 27-ը՝ ժամը 18։00-ն։

Հայտերի ձևերը և հայտատուներին ներկայացվող պահանջների, հասարակական խորհրդի գործունեության նպատակի, խորհրդի ներկայիս կազմի վերաբերյալ տեղեկատվությունը տեղադրված են www.minurban.am կայքի «Կոմիտե» բաժնում առանձնացված «Նախագահին կից հասարակական խորհուրդ» ենթաբաժնում։
Հասարակական խորհրդի աշխատակարգը և ձևավորման կարգը սահմանված են ՀՀ վարչապետի 2025թ․ սեպտեմբերի 22-ի N835-Լ որոշմամբ (https://www.arlis.am/hy/acts/212663/latest)։