-
Նորություններ
-
Տեղեկատվության տրամադրում
-
Հայտարարություններ
-
Անձնակազմի կառավարում
-
Գնումներ
Քննարկվել են «Երևանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին» օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկները
Քաղաքաշինության կոմիտեում տեղի է ունեցել քաղաքաշինական խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում շարունակվել են «Երևանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին» օրենքի նախագծի վերաբերյալ մասնագիտական քննարկումները։ Հանդիպման ժամանակ ամփոփվել են խորհրդի անդամներից ստացված առաջարկները, դիտարկվել է նախագծի բարելավման նպատակով դրանք ներառելու անհրաժեշտությունը։
Առաջարկվել է հանրային լսումներ անցկացնելու պահանջից բացի նախագծում ավելացնել մասնագիտական քննարկումներ կազմակերպելու դրույթ։ Կարևորվել է նաև առանձին հատվածների համար կառուցապատման նախագծեր մշակելու անհրաժեշտության ամրագրումը։
«Երևանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին» օրենքի նախագծի համալրումը նոր առաջարկներով ու դիտարկումներով կշարունակվի նաև Քաղաքաշինության կոմիտե քաղաքաշինական խորհրդի հաջորդ նիստում։