-
Նորություններ
-
Տեղեկատվության տրամադրում
-
Հայտարարություններ
-
Անձնակազմի կառավարում
-
Գնումներ
Շաբաթական 2 հանդիպում՝ քաղաքաշինության ոլորտի ներկայացուցիչներին լիցենզավորման գործընթացում աջակցելու համար
Քաղաքաշինության կոմիտեն տեղեկացնում է, որ հավաստագրման և լիցենզավորման գործընթացների վերաբերյալ իրազեկման հանդիպումներն այսուհետ տեղի կունենան շաբաթական 2 անգամ՝ չորեքշաբթի և ուրբաթ օրերին։
Նպատակ ունենալով աջակցելու քաղաքաշինության ոլորտի մասնագետներին և կազմակերպություններին՝ urban.e-gov.am հարթակով ստանալու հավաստագիր և լիցենզիա՝ կոմիտեի և «VX Soft» ընկերության մասնագետները կտրամադրեն անվճար խորհրդատվություն, կպարզաբանեն օրենսդրական նոր կարգավորումները և կպատասխանեն ներկաներին հուզող բոլոր հարցերին։
Հանդիպումները տեղի կունենան Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում (Կառավարական տուն 3, 1-ին հարկ) յուրաքանչյուր չորեքշաբթի և ուրբաթ՝ ժամը 15։00-17։00։ Մասնակցելու համար անհրաժեշտ է առցանց հերթագրվել urban.e-gov.am հարթակում ստեղծված առանձին բաժնում (https://urban.e-gov.am/hy/service/cert_specialist_appointment/info):