Տեղեկատվություն
-
Նորություններ
-
Տեղեկատվության տրամադրում
-
Հայտարարություններ
-
Անձնակազմի կառավարում
-
Գնումներ
Շուռնուխի նոր թաղամասում կառուցված տները բաշխվել են բնակիչներին
Հունիսի 16-ին տեղի է ունեցել Սյունիքի մարզի Շուռնուխ բնակավայրի նոր թաղամասի նորակառույց առանձնատների բաշխման` վիճակահանության արարողությունը, որին ներկա է գտնվել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Կառավարության ծրագրի իրականացման արդյունքում Քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ կառուցվել է 13 առանձնատուն․ 13 ընտանիք, այդ թվում՝ 12 բնակելի տուն կորցրած ընտանիք կստանան բնակելի տուն և անասնագոմ: Վարչապետ Փաշինյանը շրջել է առանձնատներով` ծանոթացել ստեղծված պայմաններին և շնորհավորել բնակիչներին բնակարանամուտի առթիվ:
Մանրամասները՝ https://www.primeminister.am/hy/domestic-visits/item/2024/06/16/Nikol-Pashinyan-visit-to-Kapan/