Տեղեկատվություն
-
Նորություններ
-
Տեղեկատվության տրամադրում
-
Հայտարարություններ
-
Անձնակազմի կառավարում
-
Գնումներ
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր է ընտրվել Մանուկ Բարսեղյանը
Հունվարի 31-ին կայացել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստը խորհրդի նախագահ, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի գլխավորությամբ։
Խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ և գաղտնի քվեարկությամբ միաձայն Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր է ընտրվել ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, համալսարանի ռեկտորի ժ․պ․ Մանուկ Բարսեղյանը:
Քաղաքաշինության կոմիտեն շնորհավորում է Մանուկ Բարսեղյանին՝ մաղթելով հաջողություն, արգասաբեր աշխատանք և համատեղ ծրագրերի իրագործում։