-
Նորություններ
-
Տեղեկատվության տրամադրում
-
Հայտարարություններ
-
Անձնակազմի կառավարում
-
Գնումներ
Վարչապետին ներկայացվել են Արմավիրի մարզում իրականացվող շինարարական ծրագրերը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզ, ծանոթացել 2023 թվականին իրականացված և ներկայումս ընթացքի մեջ գտնվող ծրագրերին:
Այգեվան բնակավայրում Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը վարչապետին ներկայացրել է «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի կառուցման աշխատանքները, որոնք ավարտական փուլում են: Ծրագրի նպատակով Կառավարությունը տրամադրել է 848 մլն դրամ։ Մանկապարտեզը նախատեսված է 144 երեխայի համար։
Փշատավան բնակավայրում վարչապետին ներկայացվել են միջնակարգ դպրոցի մարզադահլիճի վերակառուցման աշխատանքները: Ծրագրի ընդհանուր արժեքը 205 մլն դրամ է:
Նույն բնակավայրում Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի կառուցման աշխատանքներին: Ծրագրի ընդհանուր արժեքը 654 մլն դրամ է։ Մանկապարտեզը նախատեսված է 144 երեխայի համար։
Մանրամասները՝
https://www.primeminister.am/hy/domestic-visits/item/2024/07/26/Nikol-Pashinyan-visit-to-Armavir-Marz/
Լուսանկարները՝ https://www.minurban.am/hy/photos/photos/varchapetin-nerkayacvel-en-armaviri-marzum-irakanacvogh-shinararakan-tsragrery