Նորություններ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Լոռու մարզ և կանգառներ ունեցել այն բնակավայրերի դպրոցներում, որտեղ արձանագրվել էին տարբեր խնդիրներ և թերություններ: Ինչպես հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից, նախորդ այցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարել էր վերացնել թերությունները և աշխատանքներն իրականացնել սահմանված չափորոշիչներին համապատասխան:

Հանրային ծառայողները բնակարան ձեռք բերելու հնարավորություն կունենան Ավան վարչական շրջանում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից՝ նոր մեկնարկող հանրային ծառայողներին բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակում:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը և Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր շրջայց են կատարել մարզի մի շարք շինհրապարակներում։ Կոմիտեի պատասխանատուներն ու Շիրակի մարզպետը նախ քննարկել են Շիրակի մարզում քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ իրականացվող կապիտալ շինարարական ծրագրերի ընթացքն ու արձանագրված թերացումների վերացման ուղղությամբ ձեռնարկված քայլերը

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը հանդիպել է Կառուցապատողների հայկական ասոցիացիայի խորհրդի անդամների հետ։

Հաստատվել է հանրային ծառայողներին բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակում «Նոր Երևան» թաղամասում բնակարան գնելու հավակնորդ հանրային ծառայողների ցուցակը:
Այդ մասին հանրային ծառայողներն իրենց էլեկտրոնային հասցեներին արդեն ստացել են անհատական ծանուցում:

Կառավարության այսօրվա նիստում անդրադարձ է կատարվել շինարարության ոլորտում առկա խնդիրներին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանից հետաքրքրվել է խնդիրների վերաբերյալ նրա առաջին տպավորությունից և իրականացվող լուծումներից: