Նորություններ

Միավորված ազգերի կազմակերպության Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակվել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանի և հանձնաժողովի ներկայացուցիչ Օմար Սիդիքի հեղինակած հոդվածը։

Քաղաքաշինության կոմիտեում մարտի 1-ին հյուրընկալել են Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը՝ Մայքլ Նիչզյալի գլխավորությամբ։ Քննարկվել են ԱԶԲ խորհրդատվական առաքելության աջակցությամբ Հայաստանի առողջապահության որակի բարելավման ծրագրի շրջանակում առողջապահական հաստատությունների կառուցմանն ու վերակառուցմանն առնչվող հարցեր։

Ազգային ժողովն այսօր ընդունել է առաջին ընթերցմամբ փետրվարի 27-ին քննարկված «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը։

Քաղաքաշինության բնագավառի մասնագետները մինչև 2024թ․ սեպտեմբերի 17-ը պետք է դիմեն հավաստագրման համար։ Գործընթացի վերաբերյալ քաղաքացիների հարցերն ամբողջացնելով՝ Քաղաքաշինության կոմիտեն առանձնացրել է հաճախ տրվող հարցերն ու դրանց պատասխանները։

Քաղաքաշինության կոմիտեում փետրվարի 14-ին հյուրընկալել են Հայաստանում Ֆինլանդիայի Հանրապետության պատվավոր հյուպատոս Թիմոթի Սթրայթի գլխավորած պատվիրակությանը։

Քաղաքաշինության կոմիտեում հյուրընկալել են Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը։ Քննարկվել են ԱԶԲ խորհրդատվական առաքելության կողմից մշակվող բնակարանաշինական ծրագրերի իրագործման գաղափարները՝ պետություն-մասնավոր համագործակցության սկզբունքով։