-
Նորություններ
-
Տեղեկատվության տրամադրում
-
Հայտարարություններ
-
Անձնակազմի կառավարում
-
Գնումներ
Համատեղ շրջայց Կապսի միջնակարգ դպրոցի շինարարական հրապարակում
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի ղեկավար Արման Ադիլխանյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը և Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը փոխվարչապետի գրասենյակի, կոմիտեի և մարզպետի աշխատակազմի պատասխանատուների հետ այցելել են «Կապսի միջնակարգ դպրոց»՝ դիտարկելու դպրոցի նոր շենքի կառուցման ծրագրի ընթացքը։
Շինարարական աշխատանքները գտնվում են վերջնական փուլում։
Պաշտոնյաները շրջել են դպրոցում, զրուցել շինարարի հետ, տեղեկացել արված և նախատեսվող աշխատանքների մասին։
Հստակ հանձնարարական է տրվել` հետևողական լինել տրված ցուցումների իրագործմանը, տեմպ հաղորդել սպասվող աշխատանքներին և անել հնարավորը՝ նախանշված ժամկետում դպրոցը շահագործման հանձնելու նպատակով։
«Փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական դպրոցների մոդուլային շենքերի կառուցում» ծրագրի շրջանակներում կառուցվող դպրոցն ունենալու է բոլոր հարմարությունները՝ փակ մարզադահլիճ, ֆուտբոլային խաղադաշտ, արևային ֆոտովոլտային կայան, ապահովված է լինելու ապաստարանով: