-
Նորություններ
-
Տեղեկատվության տրամադրում
-
Հայտարարություններ
-
Անձնակազմի կառավարում
-
Գնումներ
Հոկտեմբերի 1-ը ճարտարապետների միջազգային օրն է
Ճարտարապետության միջազգային օրը՝ ճարտարապետների մասնագիտական տոնը, նշվում է 1985 թվականից «Ճարտարապետների միջազգային միության» նախաձեռնությամբ ամեն տարվա հոկտեմբերի առաջին շաբաթը: Այս տարի այն նշվում է հոկտեմբերի 1-ին:
Քաղաքի թամանյանական շունչը եւ ճարտարապետական ուրվագիծը պահպանելու համար ճարտարապետները ջանք ու եռանդ չեն խնայում: Իսկ այդ գործում նրանց մշտական աջակիցն է կառավարությունը:
Բնակիչների անձնական զարգացման եւ բարեկեցության համար անհրաժեշտ պայմանների ապահովման նպատակով մշակվել է Երեւանի <<Փոքր կենտրոնի>> հայեցակարգը որը հնարավորություն է տալիս կենտրոնի ճարտարապետական տեսքի պահպանմանը զուգահեռ դիմակայել նաեւ աղետներին եւ ճգնաժամերին, ինչպես նաեւ ապահովում է բնակչության անվտանգության եւ սանիտարահիգիենիկ պայմանները: Այս ամենը արվել եւ արվում է մեր ճարտարապետների ճկուն մտքի շնորհիվ:
Շնորհավոր տոնդ սիրելի ճարտարապետ: Շարունակիր պահպանել մեր ճարտարապտության դարավոր ավանդույթները եւ հայ ճարտարապետի բարի համբավը: