Տեղեկատվություն
-
Նորություններ
-
Տեղեկատվության տրամադրում
-
Հայտարարություններ
-
Անձնակազմի կառավարում
-
Գնումներ
Մշակվել է ջերմամեկուսիչ շինարարական նյութերի տվյալների շտեմարան
Կարեւորելով Հայաստանում էներգաարդյունավետ շենքերի նախագծման եւ շինարարության գործընթացը «Շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացում» ՄԱԶԾ-ԳԷՖ ծրագրի շրջանակներում մշակվել է ջերմամեկուսիչ շինարարական նյութերի տվյալների շտեմարան:
Ելնելով բնակարանաշինության էներգաարդյունավետության բարձրացման պահանջներից մշակված շտեմարանի նպատակն է ներկայացնել Հայաստանում ջերմամեկուսիչ նյութեր արտադրող եւ ներկրող ընկերություններին, ինչպես նաեւ համապատասխան արտադրանքի տեխնիկական ցուցանիշները:
Շտեմարանը նախատեսված է բնակչության լայն խավերի, շինարարական եւ նախագծային կազմակերպությունների, ոլորտի մասնագետների եւ ուսանողների համար: