-
Նորություններ
-
Տեղեկատվության տրամադրում
-
Հայտարարություններ
-
Անձնակազմի կառավարում
-
Գնումներ
Հայտարարություն բնակարանների սեփականաշնորհման վերաբերյալ
Քաղաքաշինության նախարարությունը տեղեկացնում է.
Գյումրի քաղաքի Մուշ-2 թաղամասի 2010 թվականին շահագործման հանձնված շենքերից բնակարան ստացած ընտանիքներից 158-ը դեռևս նախարարության հետ չեն կնքել բնակարանների նվիրատվության անհատույց մասնավորեցման պայմանագրեր, որոնցից 78-ը տնակները չհանձնելու, 20-ը` ընտանեկան խնդիրների, 37-ը` ընտանիքի բացակա անձանց լիազորագրի բացակայության և 23-ը` կոնտակտային տվյալների բացակայության պատճառով:
Քաղաքաշինության նախարարությունը հորդորում է արագացնել տնակների հանձնման գործընթացը, ընտանեկան անհամաձայնությունները կարգավորել, փաստաթղթային փաթեթները համալրել պահանջվող անհրաժեշտ փաստաթղթերով և սեղմ ժամկետումներում կնքել բնակարանների նվիրատվության անհատույց մասնավորեցման պայմանագրերը:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել ՀՀ քաղաքաշինության նախարարության իրավաբական բաժին հետևյալ հեռախոսահամարներով` 060-621-737 և 060-621-739: