ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` քաղաքաշինության նախարարությունում անցկացրած խորհրդակցության ընթացքում նախարար Սամվել Թադևոսյանի զեկույցը
Մեծարգո պարոն Նախագահ,
Քաղաքաշինության նախարարության ղեկավար կազմը Ձեզ է ներկայացնում նախարարության վերջին 2 տարվա իրականացրած աշխատանքներն ու դրանց արդյունքները, ինչպես նաև առկա խնդիրները և դրանց լուծման ուղղությամբ առաջիկա անելիքները:
Զեկույցը կուզենայի սկսել քաղաքաշինության ողնաշարը համարվող շինարարության ոլորտից.
ԱՂԵՏԻ ԳՈՏՈւ ԲՆԱԿԱՐԱՆԱՇԻՆՈւԹՅՈւՆ
Աղետի գոտու բնակավայրերում պետական աջակցությամբ իրականացվող, սոցիալական ուղղվածության մոտ 85.0 մլրդ դրամ արժողությամբ ծրագիրը սկիզբ է առել 2008 թվականին:
• մինչ օրս կառուցվել և անօթևան ընտանիքներին բաշխվել են 3783 բնակարաններ
• 382 ընտանիքների բնակարանային պայմանները բարելավելու նպատակով հատկացվել է ֆինանսական աջակցություն
• նախատեսվում է 2014 թվականին կառուցել ևս 1288 բնակարաններ
որոնցից 819 բնակարանի կառուցումը շինարարության ընթացքում է
608-ը լրացուցիչ սկսվող բնակարաններն (բնակելի տներ) են:
Արդյունքում, ծրագրի իրականացմամբ կլուծվեն մոտ 5500 անօթևան ընտանիքների բնակարանային խնդիրները:
ՇԻՆԱՐԱՐՈւԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆ/ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ
2012 թվականի պետական բյուջեի և կառավարության որոշումներով հատկացված լրացուցիչ գումարների հաշվին իրագործվել են շուրջ 10 800.0 մլն դրամի շինաշխատանքներ, որից՝
• 7 600.0 մլն դրամի` 114 կրթական, մարզական և մշակութային օբյեկտների հիմնանորոգման, վերակառուցման և կառուցման աշխատանքներ
• 3 200.0 մլն դրամի` երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների համար բնակարանային շինարարության աշխատանքներ
• 2012 թվականին իրականացված աշխատանքների արդյունքում ավարտի են հասցվել 28 օբյեկտներ:
2013 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվել են շուրջ 6 800.0 մլն դրամի շինարարական և նախագծման աշխատանքներ, որից՝
• 3978.0 մլն դրամի՝ 58 կրթական և մարզական օբյեկտների հիմնանորոգման, վերակառուցման և կառուցման աշխատանքներ
• 642.0 մլն դրամի՝ Մարալիկի կիսակառույց 9 բնակելի շենքերի ավարտման
• ինչպես նաև շուրջ 380.0 մլն դրամի նախագծանախահաշվային փաստաթղթերի լրամշակման և մշակման աշխատանքներ
• կառավարության առանձին որոշումներով, շուրջ 1 800.0 մլն դրամի շրջանակներում իրականացվել են նաև 31 օբյեկտների նախագծումն ու հիմնանորոգումն ապահովող միջոցառումներ:
2013 թվականին իրականացված աշխատանքների արդյունքում ավարտի են հասցվել հիմնանորոգված 14 օբյեկտներ.
• իրականացվել և ավարտին են հասցվել 19 օբյեկտների ընթացիկ շինարարական աշխատանքները
• 22 օբյեկտներ ներկայացվել են վերանախագծման
• 24 օբյեկտներ ներկայացվել են տևական շահագործման:
2012-2013 թվականներին քաղաքաշինության նախարարությունը տնտեսել է մոտ 1500 մլն դրամ, որն ամբողջությամբ վերադարձվել է պետական բյուջե
Շինարարական աշխատանքների պետական գնումները կազմակերպվել են բաց և թափանցիկ ընթացակարգով` մրցույթների հայտերի ներկայացման էլեկտրոնային եղանակով, ինչպես նաև համացանցով մրցույթների անցկացման առ ցանց ռեժիմով ցուցադրությամբ:
ԿՐԹԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ ՆՈՐ ՄՈՏԵՑՈւՄ
Հատուկ նշանակություն տալով հանրապետությունում կրթական, մշակութային և մարզական օբյեկտների հիմնանորոգման ու կառուցման խնդիրներին, նախարարությունը որդեգրել է շինարարական ծրագրերի իրագործան նոր ռազմավարական սկզբունքներ.
բացառել անբավարար տեխնիկական վիճակում գտնվող օբյեկտներում հիմնանորոգումների իրականացումն առանց դրանց ուժեղացման-վերականգնման աշխատանքների կատարման` ելնելով հանրապետության ողջ տարածքի բարձր սեյսմաակտիվ գոտում գտնվելու հանգամանքից
վերհանել բյուջեում ընդգրկված 2-րդ և 3-րդ աստիճանի վնասվածություն ունեցող օբյեկտներն ու գնահատել դրանց սեյսմազինվածության աստիճանը:
Մշակված նոր ռազմավարության ներքո գոյություն ունեցող շինօբյեկտներում հիմնանորոգման խնդիրները փոխարինվելու են.
• ավելի մեծածավալ, սակայն առավել հուսալի միջոցառումներով, որոնք հետագայում կապահովեն կարևորագույն օբյեկտների սեյսմիկ անվտանգության նվազագույն պահանջները
• ավարտին հասցնել տարիներ շարունակ ձգվող օբյեկտների շինաշխատանքները: Արդեն այս մոտեցման արդյունքում 2013 թվականին ավարտվել են 14 օբյեկտնեում շինարարական աշխատանքները
• մոտ 20 օբյեկտներ նախատեսվում է ավարտել նաև 2014 թվականին:
ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈւԹՅՈւՆՆԵՐ
Հաջորդ կարևորագույն ռազմավարական խնդիրը օբյեկտների ընտրության առաջնահերթության հարցն է՝ հաշվի առնելով հանրապետության տարածքային համաչափ զարգացման սկզբունքը
• համակարգային մոտեցում ցուցաբերելու նպատակով կազմվել և կառավարության հավանությանն են արժանացել <<Առաջնահերթ հիմնանորոգման, կառուցման և արդիականացման ենթակա կրթական, մշակութային և մարզական օբյեկտների ցանկերը>>
• այդ ցանկերում ներառվել են 514 կրթական, 358 մշակութային և 63 մարզական օբյեկտների վերաբերյալ տեղեկություններ, տրվել են շինարարական աշխատանքների տեսակների, ծավալների և ֆինանսական միջոցների խոշորացված գնահատականները
• ցանկերում ընդգրկված օբյեկտների գերակշիռ մասը գնահատվել է վնասվածության 2 - 3-րդ աստիճանով, ուստի ողջ համալիրը դասակարգվել է որպես վերակառուցման ենթակա՝ սեյսմազինվածության մակարդակի բարձրացման համար անհրաժեշտ տեխնիկական միջոցառումների կիրառմամբ:
Հանրապետության վարչապետի հանձնարարականի համաձայն` նախարարությունները և մարզպետարանները քաղաքաշինության նախարարություն են ներկայացրել իրենց գերատեսչության գործառույթները իրականացնելու համար առավել կարևոր օբյեկտների ցանկը, որոնց գործարկումը համահունչ է տվյալ մարզի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրին: Այդ տվյալները ամփոփվել են քաղաքաշինության նախարարության կողմից:
Ցանկերը կազմելիս հիմք է ընդուվել հետևյալ սկզբունքները`
1. առաջնահերթ հիմնանորոգման օբյեկտներն ըստ առաջնահերթության բաժանվել են 3 փուլի
2. ներկայացվել է օբյեկտներում անհրաժեշտ շինարարական աշխատանքների տեսակների, ծավալների և ֆինանսական միջոցների խոշորացված գնահատականները
3. հնարավորինս ճշտվել է օբյեկտների գերբեռնվածությունը և թերբեռնվածությունը, շահառուների թիվը և բնակավայրը:
Պարբերաբար ցանկերը կլրամշակվեն և կճշգրտվեն, որոնց հիման վրա կձևավորվեն Միջնաժամկետ Ծախսային Ծրագրերը և ՀՀ պետական բյուջեի նախագծերը՝ որը կնպաստի պետական բյուջեից ստացվող գումարների օգտագործման արդյունավետության բարձրացմանը:
ՇԵՆՔԵՐԻ Եւ ՇԻՆՈւԹՅՈւՆՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱ
Կառավարության ծրագրի 2012 և 2013 թվականների քաղաքաշինության ոլորտի գերակա խնդիրներից է հանրապետությունում շենքերի ու շինությունների տեխնիկական միասնական տվյալների բազայի ստեղծումը.
• միասնական տեղեկատվական բազայի առկայությունը հնարավորություն կտա մշակել ու իրականացնել շենքերի և շինությունների պահպանմանն ու անվտանգ շահագործմանն ուղղված հիմնավորված ու արդյունավետ ծրագրեր
• 2013 թվականին գույքագրման եղանակով հավաքագրվել, վերլուծվել, մշակվել և համակարգչային ծրագիր են մուտքագրվել 2000 բնակելի և հասարակական նշանակության շենքերի վերաբերյալ անձնագրային տեխնիկական տվյալներ
• սկսած 2012 թվականից ընդհանուր առմամբ համակարգչային ծրագիր են մուտքագրվել 3520 շենքերի վերաբերյալ տվյալներ
• հավաքագրված տվյալները տրամադրվել են Հայսեյսմշին ընկերությանը` միասնական տեղեկատվական բազայում ամփոփելու համար
• առաջնահերթությունը տալով կրթական, մշակութային և մարզական օբյեկտներին` առկա տվյալներն ափոփվել են և ներկայացվել կառավարություն
• հաշվի առնելով, որ հանրապետությունում շենքերի և շինությունների տեխնիկական տվյալների բազայի ստեղծումը շարունակական գործընթաց է` ՀՀ կառավարության կողմից այն հաստատվել է, որպես 2014 թվականին քաղաքաշինության ոլորտի գերակա խնդիր
• ԱՊՀ անդամ երկրների համագործակցության շրջանակներում իրականացվել է թվով 220 միջպետական նորմատիվատեխնիկական փաստաթղթերի նախագծերի փորձաքննության անցկացման գործընթաց:
ԿԻՍԱԿԱՌՈւՅՑ ՇԻՆՈւԹՅՈւՆՆԵՐ
Նախարարության գերակա խնդիրներից է նաև` պետական, համայնքային և մասնավոր սեփականություն հանդիսացող անավարտ /կիսակառույց/ և չշահագործվող շենքերի ու շինությունների հաշվառման շտեմարանի ստեղծումը
• հավաքագրվել են Երևանի և մարզերի շուրջ 240 կիսակառույց շենքերի տվյալներ
• շտեմարանի ստեղծումից հետո, հաշվի առնելով տվյալ կիսակառույցի գտնվելու վայրը, սոցիալական նշանակության բնակարանային պահանջարկը և կիսակառույցի տեխնիկական վիճակը, կկազմվեն տեխնիկատնտեսական հաշվարկներ՝ տվյալ օբյեկտի շինարարական աշ¬խա¬տանքներն ավարտին հաս¬ցնելու համար
• կկիրառվեն համա¬պատաս¬խան միջոցառումներ շինարարական պարտավորությունները ժամ¬կետին չկա¬տարած սուբյեկտների նկատմամբ:
ՇԵՆՔԵՐԻ ՍԵՅՍՄԱԿԱՅՈւՆՈւԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈւՄ
Քայլեր են ձեռնարկվում շենքերի սեյսմակայունության ապահովմանն ուղղված իրավական հիմքերի ստեղծման և կիրառման ուղղությամբ: Կառավարությունը դեկտեմբերին հավանության արժանացրեց <<Հայաստանում շենքերի սեյսմակայունության ապահովման>> հայեցակարգին.
• վերջինիս նպատակն է ստեղծել անհրաժեշտ նախադրյալներ` շենքերի սեյսմակայունության ապահովման ուղղությամբ համակարգված և արդյունավետ մոտեցումների ցուցաբերման և հիմնավորված գործողությունների իրականացման համար
• հայեցակարգում բերված են շենքերի սեյսմակայունության ապահովմանն ուղղված հիմնական մոտեցումները, շենքերի տիպերը, դրանց վերականգնման և ուժեղացման առաջնահերթությունը` հաշվի առնելով միջազգայնորեն ընդունված չափանիշները:
ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈւԹՅՈւՆ
Շենքերի սեյսմակայունության բարձրացման միջոցառումներին զուգընթաց` նախարարությունում մի շարք միջոցառումներ են ձեռնարկվում քաղաքաշինությունում ժամանակակից նոր տեխնոլոգիաների կիրառման, ինչպես նաև մարդկանց առողջության և շրջակա միջավայրի վրա կառուցապատման բացասական ազդեցությունները նվազեցնելու ուղղությամբ: Կառավարության անցած տարվա մարտի որոշմամբ` քաղաքաշինության նախարարությանն է վերապահվել քաղաքաշինության բնագավառում էներգախնայողությանն և էներգաարդյունավետությանն առնչվող օրենսդրական դաշտի բարելավման գործընթացը
• ՄԱԿ-ի Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի հետ մշակվել է բազմակի օգտագործման էներգաարդյունավետ անհատական բնակելի տների օրինակելի նախագծերի կատալոգը, որը զետեղված է նախարարության պաշտոնական կայքէջում
• հրապարկվել է նաև խորհրդատվական ձեռնարկ, որում ամփոփված են նոր կառուցվող և վերակառուցվող բնակելի, հասարակական և արտադրական շենքերի պատող կոնստրուկցիաների ջերմամեկուսացման տեխնիկական լուծումները
• աղետի գոտու բնակապահովման պետական ծրագրի շրջանակներում Ախուրյան համայնքում կառուցվող 4 բազմաբնակարան շենքերից մեկն ամբողջությամբ կառուցվում է էներգաարդյունավետ տեխնոլոգիաների կիրառմամբ` ՄԱԶԾ-ի աջակցությամբ
• շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրերի իրականացման առնչությամբ, այս տարի պայմանավորվածություն ենք ձեռք բերել KFW գերմանական բանկի ներկայացուցիչների հետ, մասնավորապես`
առաջիկայում ուսումնասիրություններ կկատարվեն առաջնահերթությունների ցանկում ընդգրկված կրթական օբյեկտներում, հետագայում սեյսմազիվածության և էներգախնայողության տեխնոլոգիաների կիրառմամբ հիմնանորոգման համալիր մոտեցման սկզբունք ձևավորելու համար:
ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՆՈՐՄԵՐԻ ՄՇԱԿՈւՄ
Քաղաքաշինության ոլորտի հաջորդ գերակա խնդիրը շինարարական առաջնահերթ նորմերի մշակումն է:
Մեծարգո պարոն նախագահ, ես բազմիցս անդրադարձել եմ այս խնդրի կարևորությանը` ընդգծելով, որ դեռևս մեր հանրապետությունում գործում են խորհրդային ժամանակների շինարարական նորմեր, որի հետևանքով էլ առաջանում են բազմաթիվ, այդ թվում նաև` շինարարական աշխատանքների արժեքի հաշվարկման հետ կապված բազմաթիվ խնդիրներ
• հաշվի առնելով խնդրի հրատապությունը և Ձեր հանձնարարականը` 2013 թվականից ձեռնամուխ են եղել քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերի համակարգի արմատական բարեփոխմանը
• այդ նպատակով ստեղծված աշխատանքային խումբը քննարկումների արդյունքում շուրջ 80 շինարարական նորմերից առավել առաջնահերթ է համարվել 8 շինարարական նորմերի մշակումը
• առաջիկայում մշակված նորմերը կներկայացվեն պետական գրանցման
• 2014 թվականին նախատեսվում է իրականացնել ևս 9 նորմերի մշակման աշխատանքներ
• սա շարունակական գործընթաց է, որն ընթանալու է առաջիկա տարիներին:
ԳՈՐԾՈՂ ԳՆԵՐՈՎ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՐԺԵՔԻ ՀԱՇՎԱՐԿՈւՄ
Շինարարական նորմերի բարեփոխման կարևորագույն հարց է` Գործող գներով շինարարական աշխատանքների արժեքի հաշվարկման կարգի լրամշակումը: Վարչապետի 2013 թվականի հունիսի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի առաջարկությամբ կազմվել է <<Շինարարական նորմատիվների մշակման և շինարարական աշխատանքների արժեքի վերլուծության հանրապետական կենտրոն>> պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
Կենտրոնի գործունեության նպատակները.
• քաղաքաշինության բնագավառի, այդ թվում` շինարարությունում գնագոյացման համակարգի նորմերի և չափորոշիչների, նորմատիվային ակտերի և գործող գներով շինարարական աշխատանքների արժեքի հաշվարկման մեթոդաբանության մշակումը
• նյութերի, ռեսուրսների արժեքի փոփոխման ինդեքսի հաշվարկման նպատակով համապատասխան վերլուծությունների ու հաշվարկների հիման վրա` կապիտալ ծախսերի և հիմնանորոգման համար կիրառվող նյութերի ցանկի կազմում դրանցից յուրաքանչյուրի տեսակի կշռի որոշումը
• շինմոնտաժային աշխատանքների կառուցվածքում աշխատավարձի և կապիտալ ներդրումների կառուցվածքում շինմոնտաժային աշխատանքների ծախսերի մասնաչափի հաշվարկումը:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆ
Կառավարության հավանությանն է արժանացել սոցիալական բնակարանային ֆոնդի ձևավորման ռազմավարական ծրագիրը և միջոցառումերի ժամանակացույցը: Այս ռազմավարությամբ նախատեսվում է, որ սոցիալական բնակարաններից կարող են օգտվել.
• սեփականության իրավունքով բնակելի տարածություն չունեցող, սոցիալապես անապահով ընտանիքները, որոնք տարբեր պատճառներով հայտնվել են անօթևանի կարգավիճակում (տեխնածին ու բնական աղետների և ոչ աղետների հետևանքով)
• Բնակարանային կարիքավորության չափանիշ է համարվում.
ժամանակավոր կացարաններում, տնակներում, վթարային բնակելի տներում, հասարակական նշանակության այլ օբյեկտներում բնակվելը
իրենց պաշտոնական (ծառայողական) պարտականությունները տվյալ համայնքում կատարող (այդ թվում նաեւ բժշկական և կրթական հաստատություններում աշխատող) և աշխատանքի գտնվելու վայրի համայնքում բնակելի տարածություն չունեցող անձինք
բնակարանային պայմանները դեռեւս չբարելաված և սոցիալական բնակարանային ֆոնդից բնակելի տարածություն ստանալու ցանկություն հայտնած ընտանիքները:
<<ԵՐԵւԱՆԻ ՓՈՔՐ ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՌՈւՑԱՊԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ>> ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ
2013 թվականի դեկտեմբերին կառավարություն է ներկայացվել <<Երևանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին>> ՀՀ օրենքի և դրանից բխող` մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը.
• առաջարկվում է Երեւանի փոքր կենտրոնը դիտարկել որպես օրենքով սահմանված հատուկ և լրացուցիչ պայմաններով կառուցապատվող ազգային կարևորություն ունեցող տարածք, ինչը ներկայանում է որպես օբյեկտիվ անհրաժեշտություն:
ԿԱՌՈւՑԱՊԱՏԱՆ ԷԼԵԿՏՈՐՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՈւՄ
Կոնկրետ քայլեր ենք անում քաղաքաշինական էլեկտրոնային թույտվությունների համակարգի ներդրման ուղղությամբ: Ի դեպ, համակարգի ներդրումն ուղղված է <<Doing Business>> ծրագրի շրջանակներում Հայաստանում գործարար միջավայրի բարելավմանը.
• էլեկտրոնային համակարգը նպաստելու է կառուցապատման ընթացակարգերի կանոնակարգմանը, կրճատմանը և պարզեցմանը
• նպաստելու է կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը` շրջանցելով կառուցապատող - իրավասու մարմինների միջև անմիջական շփումը:
Կառավարությունը հավանության է արժանացրել քաղաքաշինության նախարարության մշակած <<ՀՀ համայնքներում քաղաքաշինական էլեկտրոնային թույլտվությունների տրամադրման մեխանիզմների կանոնակարգման հայեցակարգը և համակարգի ներդրման ուղղություններից բխող միջոցառումների ժամանակացույց>>-ին:
• Ժամանակացույցով նախատեսվում է սկզբնական փուլով էլեկտրոնային թույլտվությունների համակարգը ներդնել Երևանում, իսկ հաջորդ փուլերով` մինչև 2016 թվականի վերջը, այլ խոշոր քաղաքային համայնքներում:
Կառուցապատման էլեկտրոնային թույլտվությունների համակարգի ներդրման շրջանակներում վերանայվել են.
• կառուցապատման ընթացակարգերը կարգավորող իրավական ակտերը
• ամրագրվել են էլեկտրոնային թույտվությունների տրամադրման ընթացակարգերը, ինչին էլ հաջորդում է ծրագրի առարկայական իրագործումը:
Քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման գործընթացները կատարելագործելու նպատակով`
• կավտոմատացվի ներդրված <<Մեկ պատուհան>> համակարգի ողջ գործընթացը
• կմշակվի համակարգչային մոդելը, գծագրերի վերբեռնումը, անհրաժեշտ բոլոր թույլատվությունների ստացումն ու փաստաթղթերի տրամադրումը
• վերակառուցման և զարգացման միջազգային բանկի դրամաշնորհի հաշվին արդեն սկսվել է համակարգի ներդրման առարկայական փուլը`
կառավարության աշխատակազմում ստեղծված աշխատանքային խումբը կազմել է տեխնիկական առաջադրանքը
այն համաձայնեցվել է Համաշխարհային բանկի հետ և ներկայացվել կառավարություն` Բարեփոխումների խորհրդի հավանությանն արժանալու համար
դրանից հետո կհայտարարվի մրցույթ` համապատասխան կազմակերպության ընտրության նպատակով:
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔ
Անցած դեկտեմբերին, կառավարության հավանությանն արժանացավ քաղաքաշինության նախարարության կողմից լրամշակված <<Լիցենզավորման մասին>> ՀՀ օրենքի նախագիծը:
Այն միտված է.
• մասնավոր սեկտորի կողմից անհատական բնակարանաշինության և գյուղատնտեսական արտադրության
հատկապես փոքր և միջին ձեռնարկատիրական գործունեության օբյեկտների շինարարության համար առավել նպաստավոր պայմանների ստեղծմանը` հնարավորինս պարզեցնելով կառուցապատման գործընթացը:
• Նախագծի ընդունումը թելադրված է կառավարության գործունեության ծրագրում կարևորված բնակելի շինարարության խթանման և գործարար միջավայրի բարելավման պահանջով:
Անձամբ ես` այս փոփոխությունը շատ եմ կարևորում, քանի որ դրա շնորհիվ քաղաքաշինության բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեության ցանկից հանվել են մի շարք օբյեկտների շինարարության և դրանց նկատմամբ իրականացվող տեխնիկական հսկողության իրականացումը՝ դրանք համարելով չլիցենզավորված գործունեություն։
Այդ օբյեկտներն են գյուղական բնակավայրերում կառուցվող
• 300 քառ. մետր ընդհանուր մակերեսը չգերազանցող բնակելի տները
• 150 քառ. մետր ընդհանուր մակերեսը չգերազանցող օժանդակ շինությունները
• 1000 քառ. մետր ընդհանուր մակերեսը չգերազանցող ջերմոցները
• 500 քառ. մետր ընդհանուր մակերեսը չգերազանցող գյուղատնտեսական արտադրական նշանակության շինությունները
• 100 քառ. մետր ընդհանուր մակերեսը չգերազանցող հասարակական նշանակության շինությունները։
Լրացման արդյունքում օբյեկտների շինարարական աշխատանքները տնտեսական եղանակով՝ առանց լիցենզավորված կապալառուի ու տեխնիկական հսկիչի ներգրավման իրականացնելիս՝ կտնտեսեն հաշվարկված նախահաշվային արժեքի առնվազն 35 %-ը և տեխնիկական հսկիչին տրամադրվող գումարը։
Զուգահեռաբար, արդեն իսկ կիրառման մեջ դրված բնակելի տների շուրջ 40 օրինակելի նախագծերի,
• նախատեսվում է գործողության մեջ դնել նաեւ գյուղատնտեսական արտադրության ՓՄՁ օրինակելի նախագծերի կատալոգը, որի ներդրման միջոցով կառուցման համար չի պահանջվի
նախագծման առաջադրանք
նախագծային փաստաթղթերի պատվիրում
փորձաքննություն
իսկ շինարարության թույլտվությունը կտրամադրվի եռօրյա ժամկետում։
Արդյունքում՝ կառուցապատողը կխնայի զգալի միջոցներ և ժամանակ՝ ինչն իր հերթին կնպաստի հանրապետությունում գործարար միջավայրի բարելավմանը, ներդրումային գործընթացի խթանմանը, միաժամանակ հանդիսանալով երկարաժամկետ տնտեսական աճի կարևոր գրավական։
ՏԱՐԱԾԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՈւՄ, ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԵՐ
2012 - 2013 թվականների ընթացքում մշակվել են 54 համայնքների գլխավոր հատակագծերի նախագծեր:
• Ընդհանուր առմամբ, հանրապետության 49 քաղաքային համայնքներից հաստատված գլխավոր հատակագծեր ունեն 42-ը, իսկ 866 գյուղական համայնքներից` միայն 30-ը:
• Համայնքների գլխավոր հատակագծերի մշակման գործընթացները լուսաբանելու նպատակով` բոլոր մարզերում կազմակերպվել են սեմինար խորհրդակցություններ համայնքների ղեկավարների մասնակցությամբ:
• Ի դեպ, տարածական պլանավորման և բնակարանային քաղաքականության խնդիրներին էր նվիրված նաև մեր պատվիրակության մասնակցությամբ ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի բնակարանային տնտեսության և հողի կառավարման կոմիտեի 74-րդ նստաշրջանը`
պայմանավորվածություն ձեռք բերվեց կոմիտեի աջակցությամբ Հայստանում կազմակերպել երկրի երկրորդ նկարագրի մշակումը, որտեղ կարտացոլվեն բնակարանային քաղաքականության, կայուն քաղաքաշինության և տարածական պլանավորման ռազմավարական զարգացման առաջարկությունները:
ՀԱՏՈւԿ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐ
Կառավարության մի շարք որոշումների փոփոխությունները նպատակաուղղված են քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ենթակա տարածքներում համայնքների կողմից իրականացվող գործառույթների նկատմամբ միասնական պահանջների և չափորոշիչների սահմանմանը`
• Մշակվել է <<Տաթև>> վանական համալիրին հարող 19.4 հա տարածքի քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտի տարածքային կազմակերպման էսքիզային նախագիծը (կառուցապատման սխեման).
Նախագծի մշակման հիմնական նպատակն է՝ Տաթև վանական համալիրի հարակից տարածքում քաղաքաշինական իրադրության բարելավումը:
• Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի շրջանակներում մշակվել և համապատասխան հրամաններով հաստատվել են <<Սևանա լճի առափնյա տարածքներում քաղաքաշինական փաստաթղթերի մշակման մեթոդական ցուցումները հաստատելու մասին>> և <<Սևանա լճի մակարդակի բարձրացմանը զուգընթաց իրականացվելիք տարածական կազմակերպման միջոցառումների ուղեցույցը հաստատելու մասին>> փաստաթղթերը
• առաջարկություններ են ներկայացվել Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) աջակցությամբ Կայուն քաղաքաշինական ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսվող Գյումրի, Վանաձոր, Դիլիջան և Ջերմուկ քաղաքների զարգացման ծրագրերի վերաբերյալ:
ՏԵՍՉՈւԹՅՈւՆ
Քաղաքաշինական պետական տեսչությունը հնարավորինս կրճատել է ստուգումների իրականացումը, մինչև կհաստատվեր տեսչական բարեփոխումներին ուղղված ռիսկի վրա հիմնված ստուգումների իրականացման ընթացակարգը:
2012 - 2013 թվականներին իրականացրել է 1484 ստուգում, որի արդյունքում`
• իրավաբանական և ֆիզիկական անձանց նկատմամբ նշանակել է շուրջ 110 մլն դրամի տուգանք, որից
ավելի քան 2 մլն դրամի տուգանքը նշանակվել է 18 պաշտոնատար անձանց նկատմամբ:
• հայտնաբերվել են 96 ինքնակամ շինության դեպքեր, ինչպես նաև ուսումնասիրություններ են կատարվել նախարարության <<Թեժ գծով>> ստացված շուրջ 110 հեռախոսազանգերի հետքերով :
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈւՄ
Ներկայում, քաղաքաշինության բնագավառում գործում են մոտ
• 2222 կազմակերպություններ, որոնք ունեն
2514 լիցենզիաներ և 4623 ներդիրներ:
2012 - 2013 թվականներին լիցենզավորման նիստերի ընթացքում տրամադրվել են
564 լիցենզիաներ և 993 ներդիրներ:
• Պետական բյուջե մուտք է եղել 548.25 մլն դրամ լիցենզիաների տարեկան պետական տուրք:
2012 - 2013 թվականների հաշվետվությունների ուսումնասիրման արդյունքում կասեցվել է
• 228 լիցենզիա, իսկ պետական տուրքի չվճարման հիմնավորմամբ` 1213 լիցենզիա
• Դատական կարգով դադարեցվել են 113 լիցենզիա:
ՆԱԽԱՐԱՐՈԹՅԱՆ ԿԱՌՈւՑՎԱԾՔԸ
Մի տողով անդրադառնամ նաև նախարարության կառուցվածքին:
Այսպես.
Քաղաքաշինության նախարարության աշխատակազմը բաղկացած է.
• 6 վարչությունից, 7 ինքնուրույն ստորաբաժանում հանդիսացող բաժնից և քարտուղարությունից:
Նախարարության առանձնացված ստորաբաժանումներն են.
• քաղաքաշինական պետական տեսչությունը
• <<Լիցենզավորման կենտրոն>> գործակալությունը:
Նախարարության համակարգում գործում են.
• <<Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ>> պետական հիմնարկը
• <<Հայսեյսմշին>> ընկերությունը
• <<Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ>> և
• <<Ալեքսանդր Թամանյանի թանգարան – ինստիտուտ>> պետական ոչ առևտրային կազմակերպությունները:
Նախարարությունը ներկայում ունի 188 հաստիքային միավոր, 169-ը քաղաքացիական ծառայության պաշտոններ են:
• Իրենց զբաղեցրած պաշտոններից.
2011թվականին ազատվել են 83,
2012 թվականին` 20, իսկ 2013 թվականին՝ 16 քաղաքացիական ծառայողներ:
2013 թվականին մրցույթների արդյունքում համալրվել են 8 քաղաքացիական ծառայության պաշտոններ: Եվս 3 քաղաքացիական ծառայության պաշտոն համալրվել է արտամրցութային կարգով կատարված նշանակումների արդյունքում:
ՆԱԽԱՐԱՐՈւԹՅԱՆ ՀԵՏԱԳԱ ԱՆԵԼԻՔՆԵՐՆ Ու ԽՆԴԻՐՆԵՐԸ
Քաղաքաշինության ոլորտի առջև ծառացած խնդիրների կարգավորման ուղղությամբ նախարարության մոտեցումները, անելիքները շատ են, Ձեր թույլտվությամբ ներկայացնեմ դրանցից կարևորագույները:
Կառավարության 2014 թվականի գերակա խնդիրների շրջանակներում նախատեսվում է.
շինարարական նորմերի առաջնահերթ մշակման շարունակական գործընթացի իրականացում, միջազգային նորմերի պահանջներին և գիտության ու տեխնիկայի նվաճումներին համահունչ դրանց արդիականացում
շենքերի ու շինությունների տեխնիկական տվյալների բազայի ստեղծման նպատակով օգտագործվող համակարգչային ծրագրի պարբերաբար կատարելագործում, տեխնիկական սպասարկում և համապատասխան տեխնիկական միջոցներով վերազինում
Կառավարության հավանությանն արժանացած` Հանրապետությունում շենքերի սեյսմակայունության ապահովման հայեցակարգից բխող միջոցառումների իրագործում:
Հայաստանի գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ (կառուցապատման թույլտվու¬թյուն¬ների մասով) հետևողական աշխատանքների շարունակում` ուղղված կառուցապատման ընթացակարգերի և անհրաժեշտ թույլտվությունների տրամադրման պայմանների վերանայմանն ու հետագա օպ¬տի¬մալացմանը (շինարարական օբյեկտների՝ ըստ ռիսկայնության աստիճանի դասակարգման ցանկերի հստակեցում, թույլտվությունների տրամադրման ժամկետների կրճատում, ինժեներական ենթակառուցվածքի գծային օբյեկտների կառուցման առանձնահատկությունների սահմանում և այլն)
տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման ուղղությամբ անհրաժեշտ միջոցների ձեռնարկում, հատկապես հաշվի առնելով, որ`
<<Քաղաքաշինության մասին>> ՀՀ օրենքի համաձայն` 2016 թվականի հունվարի 1-ից հետո արգելվելու է առանց հաստատված գլխավոր հատակագծերի կառուցապատման նպա¬տակ¬նե¬րով հողամասերի և (կամ) ճարտարապետահատակագծային առաջադրանքների տրամադրումը
հաստատված գլխավոր հատակագծերի բացակայությունը խոչընդոտում է կառուցապատման գոր¬ծառույթների իրականացմանը, այդ թվում` գործարար միջավայրի բարելավմանն ուղղված ջան¬քե¬րին:
• կառավարության հավանությանն արժանացած հանրապետությունում քանդման ենթակա վթարային 4-րդ աստիճանի վնաս¬վածություն ունեցող, ինչպես նաև քանդված բնակարանային ֆոնդի բնակիչներին անվտանգ բնակելի տարածքով ապահովման հայեցակարգի դրույթների համաձայն` ծրագրերի իրականացում
• կառավարության հավանության արժանացած՝ սոցիալական բնակարանային ֆոնդի ձևավորման ռազմավարական ծրագրի կիրարկումն ապահովող միջոցառումերի ցանկով նախատեսված միջոցառումների իրականացում: Մասնավորապես. տեղեկատվական բազայի (բնակարանային ռեեստրի) ստեղծման և վարման հետ կապված հարցերի կարգավորում, սոցիալական բնակարանային ֆոնդի ձևավորմանն ուղղված փորձնական ծրագրի իրականացում:
• <<Հայսեյսմշին>> ընկերության արդիականացում, լաբորատորիանների վերագործարկում, ժամանակակից սարքավորումներով վերազինում:
Վերը թվարկված գործընթացների իրականացմանը մեծապես կնպաստի <<Նորմատիվների մշակման և շինարարական աշխատանքների արժեքի վերլուծության կենտրոն>> ՊՈԱԿ-ի ստեղծումը, քանի որ այն հնարավորություն կտա`
շինարարության արժեքի հաշվարկման և շինարարական ծրագրերի արդյունավետության բարձրացման նպատակով մշակել շինարարության ոլորտի նորմատիվային փաստաթղթերը
մշակել շինարարությունում գնագոյացման համակարգի նորմեր և չափորոշիչներ
Ստեղծել քաղաքաշինության ոլորտի տեղեկատվական բազա:
Եվ ամենակարևորը` մեկ միասնական ինստիտուտի միջոցով հնարավորություն կընձեռվի մոնիտորիգի ենթարկել, վերլուծել ամբողջ հանրապետության շինարարության իրավիճակը և հստակ ուղենիշներ ներկայացնել պետական քաղաքականության մշակման համար: