Կստեղծվի <<Նորմատիվների մշակման և շինարարական աշխատանքների արժեքի վերլուծության հանրապետական կենտրոն>> ՊՈԱԿ
Քաղաքաշինության բնագավառի նորմատիվային ակտերի, շինարարությունում գնագոյացման համակարգի նորմերի, չափորոշիչների և մեթոդաբանության մշակման և լրամշակման, ինչպես նաև քաղաքաշինության բնագավառի տեղեկատվության բազայի ստեղծման և վերլուծման նպատակով կստեղծվի <<Նորմատիվների մշակման և շինարարական աշխատանքների արժեքի վերլուծության հանրապետական կենտրոն>> ՊՈԱԿ: Կենտրոնի ստեղծման վերաբերյալ ՀՀ քաղաքաշինության նախարարության առաջարկը հավանության է արժանացել ՀՀ կառավարության մարտի 27-ի նիստում:
Հիշեցնենք, որ վերոնշյալ կենտրոնի ստեղծման անհրաժեշտությունն առաջացել է ՀՀ վարչապետի 2013 թվականի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի որոշման պահանջների և ՀՀ վերահսկիչ պալատի առաջարկությունների հիման վրա:
Նոր ստեղծվող կազմակերպությունն իր գործունեությունը հիմնականում կծավալի հանրապետության տարածքում քաղաքաշինության այդ թվում շինարարությունում գնագոյացման նորմատիվ ակտերի կազմման և գործող գներով շինարարական աշխատանքների արժեքի հաշվարկման համար (բացառությամբ շինարարական նյութերի) անհրաժեշտ տեղեկատվության մշակման, տրամադրման ու հրապարակման ուղղությամբ:
ՀՀ կառավարության նիստում հավանության են արժանացել նաև քաղաքաշինության նախարարության ներկայացրած փոփոխություններն ու լրացումները նախկինում ընդունված ՀՀ կառավարության 2 որոշումներ: