-
Նորություններ
-
Տեղեկատվության տրամադրում
-
Հայտարարություններ
-
Անձնակազմի կառավարում
-
Գնումներ
ՀՀ կառավարության նիստի քաղաքաշինության ոլորտի հարցերը
ՀՀ կառավարության ապրիլի 3-ի նիստում ի շարս այլ հարցերի, հավանության արժանացան ՀՀ քաղաքաշինության նախարարության ստորև հարցերը:
Այսօրվա որոշմամբ կառավարությունը փոփոխելով իր նախկին որոշումներից մեկը` քաղաքաշինության նախարարությանը կառավարության պահուստային ֆոնդից հատկացրեց 10,278.0 հազար դրամ: Որոշման ընդունումը պայմանավորված է 2012 թվականի բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում ձեռք բերված և 2014 թվականին շահագործման հանձնվող բնակարանների բաշխման, հատկացման, ինչպես նաև նվիրատվության պայմանագրերի կնքման գործընթացների կազմակերպչական ծախսերի իրականացմամբ:
Կառավարության մեկ այլ որոշմամբ` «Սալսա դիվելոփմենթ» փակ բաժնետիրական ընկերությանը ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին, մինչև մեկ տարի մարման ժամկետով տրամադրվեց բյուջետային վարկ: