Առաջին եռամսյակում կասեցվել է 197 անձանց 142 լիցենզիա
Քաղաքաշինության բնագավառի գործունեությամբ զբաղվելու համար քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանի փետրվարի 6-ի, մարտի 6-ի և ապրիլի 2-ի հրամաններով տրամադրվել է լիցենզավորվող 50 իրավաբանական անձանց 51 լիցենզիա և 57 ներդիր:
Այս տարվա առաջին եռամսյակում կասեցվել է 197 անձանց 142 լիցենզիայի և 316 ներդիրի գործողությունները` քաղաքաշինության բնագավառի գործունեությունների տեսակներով զբաղվող լիցենզավորված անձանց լիցենզիաների /ներդիրների/ տարեկան պետական տուրքը չվճարելու, շինարարության որակի տեխնիկական հսկողության, շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննության և շինարարության իրականացման եռամսյակային հաշվետվությունները չներկայացնելու պատճառով:
Լիցենզիաների տրամադրման և կասեցման փաստն արձանագրվել է ամսեկան մեկ անգամ պարբերականությամբ տեղի ունեցող հանձնաժողովի վերջին երկու նիստերի ընթացքում:
2014 թվականի հունվար, փետրվար և մարտ ամիսների ընթացքում տրամադրվել է քաղաքաշինության բնագավառի գործունեության լիցենզիային կից նոր ներդիրներ 20 իրավաբանական անձանց` 13 լիցենզիաների 24 ներդիրներ, ուժը կորցրած (դադարեցված) է ճանաչվել 15 անձանց` 13 լիցենզիաների 23 ներդիրների գործողությունները:
Լիցենզիաների կասեցումից հետո լիցենզավորված իրավաբանական անձինք օրենքվ սահմանված կարգով տեղեկացվել են: