-
Նորություններ
-
Տեղեկատվության տրամադրում
-
Հայտարարություններ
-
Անձնակազմի կառավարում
-
Գնումներ
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը մասնակցել է Այգեվանի մանկապարտեզի բացման արարողությանը
Այսօր տեղի է ունեցել Արմավիրի մարզի Այգեվանի մանկապարտեզի բացման արարողությունը, որին ներկա են եղել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը, Արմավիրի համայնքապետ Վարշամ Սարգսյանը։
30 տարվա դադարից հետո նորակառույց մանկապարտեզն այսօրվանից կսկսի գործել։ Մոդուլային մանկապարտեզը նախատեսված է 144 երեխայի համար։ Այս պահին մանկապարտեզ է հաճախում 110 երեխա։
Մանկապարտեզն ունի ժամանակակից, գունավոր, մեծ խաղաղահրապարակ՝ արհեստական խոստածածկով, արևային ֆոտովոլտային կայան, ապաստարան՝ հագեցած ժամանակակից օդափոխության և ավտոնոմ էլեկտրական սնուցման համակարգերով:
Մանկապարտեզն ապահովված է ջրամատակարարման և ոռոգման համակարգերով։
Մոդուլային մանկապարտեզի պատվիրատուն Քաղաքաշինության կոմիտեն է։ Ծրագրի արժեքը 839 մլն դրամ է։ Շինարարությունը մեկնարկել էր 2022 թվականի աշնանը։