Տեղեկատվություն
-
Նորություններ
-
Տեղեկատվության տրամադրում
-
Հայտարարություններ
-
Անձնակազմի կառավարում
-
Գնումներ
Քաղաքացիների ընդունելություն՝ Քաղաքաշինության կոմիտեում
Հարգելի՛ քաղաքացիներ,
Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ամեն ամսվա վերջին ուրբաթ օրն անցկացնում է քաղաքացիների ընդունելություն։ Մասնակցելու համար անհրաժեշտ է ընդունելությունից առնվազն երեք աշխատանքային օր առաջ հերթագրվել՝ զանգահարելով կոմիտեի թեժ գծի 011 621 769 հեռախոսահամարով կամ ամրագրելով այց էլեկտրոնային հարցումների միասնական www.e-request.am հարթակում։
Կոմիտեի նախագահը, տեղակալները և պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարները պատրաստ են լսել Ձեզ հետաքրքրող հարցերը և Քաղաքաշինության կոմիտեի գործառույթների շրջանակում ընթացք տալ դրանց։
Քաղաքացիների ընդունելության կարգին մանրամասն կարող եք ծանոթանալ կոմիտեի կայքում (https://www.minurban.am/hy/arm-acceptability):