-
Նորություններ
-
Տեղեկատվության տրամադրում
-
Հայտարարություններ
-
Անձնակազմի կառավարում
-
Գնումներ
Եղիազար Վարդանյանը ներկայացրել է 2023 բյուջետային հատկացումների շրջանակում Քաղաքաշինության կոմիտեի ծրագրային ուղղությունները
ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների՝ մայիսի 31-ի համատեղ նիստում Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը հայտնել է, որ 2023 թվականին կոմիտեին պետական բյուջեով հատկացվել է 22,9 մլրդ դրամ, փաստացի կատարվել է 17,7 մլրդ դրամ կամ 77,4 տոկոս:
Հաշվետու ժամանակահատվածում ընդհանուր 1 մլրդ 881 մլն դրամի չափով ֆինանսավորվել են մի շարք ծրագրային ուղղություններ: Նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակման և տեղայնացման ծախսերը կազմել են 134,9 մլն դրամ, շենքերի և շինությունների մատչելիության և անձնագրավորման ծախսերը՝ 146,4 մլն դրամ, միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման ծախսերը՝ 374,6 մլն դրամ, կապիտալ շինարարական ծրագրային ծախսերը՝ 528,7 մլն դրամ: Կոմիտեի պահպանման ծախսերը կազմել են 696,6 մլն դրամ:
Մշակվել են Գեղարքունիքի, Լոռու եւ Շիրակի մարզերի ընդհանուր 150 բնակավայրերի 14 փաստաթուղթ: Կապիտալ շինարարական ծրագրային ծախսերի կատարողականը կազմել է 75,8 տոկոս: Կոմիտեի պահպանման ծախսերի ուղղությամբ բյուջեն կատարվել է 92,4 տոկոսով:
Եղիազար Վարդանյանը պատասխանել է պատգամավորների հարցերին: