Բացվեց «Ճարտարապետների գեղանկարչական աշխատանքների» ցուցահանդեսը
Նոյեմբերի 15-ին ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ «Ճարտարապետների գեղանկարչական աշխատանքների» աշնանային ցուցահանդեսի բացումը:
Բացման խոսքով հանդես եկան քաղաքաշինության նախարարության փոխնախարար Ռուզան Ալավերդյանը, ՃԱԹԻ-ի տնօրեն Աշոտ Գրիգորյանը եվ ցուցահանդեսի հանձնակատար Անի Հայկազունը:
Հայաստանի Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը անկախության շրջանում առաջին անգամ է կազմակերպում ճարտարապետների գեղանկարչական աշխատանքների խմբակային ցուցահանդես:
Իրենց ստեղծագործական ներկապնակի բազմազանությամբ տարբերվում են ժամանակակից հայ ճարտարապետները: Նրանց ստեղծագործություներում նկատելի են ժանրային տարատեսակ դրսեւորումներով (բնանկար, դիմանկար, նատյուրմորտ, կոմպոզիցիոն աշխատանքներ, շարժեր), զանազան նկարչական հնարքների եւ նյութերի կիրառումով (կոլաժ, համակարգչային գրաֆիկա եւ այլն) արված ստեղծագործություններ (Ն.Հակոբյան, Հ.Չալիկյան, Ս.Պողոսյան, Ա.Սեդրակյան, Ռ.Օհանյան, Աշ.Գրիգորյան, Հ.Ասատրյան, Վ.Թամազյան եւ այլք):
Գեղանկարչական աշխատանքների շարքը համալրվել է քանդակով, գոբելենով, դեկորատիվ-կիրառական արվեստի այլ գործերով: Ճարտարապետներից շատերը զբաղվում են նաեւ ինտերյերի, էքստերյերի դիզայնով: Ցուցահանդեսում ներկայացված են Հայաստանի, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի ավելի քան 40 հեղինակաների գեղանկարչական, գրաֆիկական, դեկորատիվ կիրառական արվեստի աշխատանքներ:
Ցուցահանդեսը բաց կլինի մինչեւ դեկտեմբերի 3-ը: