ՀՀ քաղաքաշինության նախարարն ընդունեց Թուրքմենստանի փոխվարչապետին
ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը նոյեմբերի 28-ին, ընդունեց պաշտոնական այցով Երեւան ժամանած Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի գլխավորած պատվիրակության կազմում ընդգրկված Թուրքմենստանի փոխվարչապետ Ակմիրատ Եգելեեւի ղեկավարած խմբին:
Ողջունելով հյուրերին նախարար Ս. Թադեւոսյանը ընդգծեց, որ քաղաքաշինության նախարարությունը մեծապես շահագրգռված է քաղաքաշինության ոլորտում բարեկամ Թուրքմենստանի հետ հարաբերությունների խորացմամբ: Նախարարը նշեց, որ համագործակցության բազմաթիվ եզրերի առկայությունը եւ կարեւորեց համագործակցության համակողմանի ուսումնասիրությունը: Նա հակիրճ ներկայացրեց մեր պետության քաղաքաշինության ոլորտի ներկա իրավիճակը եւ զարգացման հեռանկարները:
Թուրքմենստանի փոխվարչապետ Եգելեեւը ներկայացնելով վերջին տարիների քաղաքաշինության ոլորտում ունեցած Թուրքմենստանի հաջողությունները տեղեկացրեց, որ շինարարության ցուցանիշների առումով ներկայումս իրենց երկիրը աշխարհում առաջին տեղն է գրավում: Թուրքմենստանի փոխվարչապետը եւս ընդգծեց երկու երկրների միջեւ համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը:
Կողմերը նշեցին, որ քաղաքաշինության ոլորտում երկու երկրների համագործակցության խորացման եւ զարգացման համար նոր ազդակ կհանդիսանա այս հանդիպումը: